ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, December 15, 2011 3:42 - 2 քննարկում
Տիգրան Կարապետյանը քաղքի տղա է: ՀԱԿ-ին, ՀՀԿ-ին և մնացած մանրապճեղին իրար հետ պետք է ավլել, հասկացնում է նա:
– Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կարճ կբնորոշեիք այսօրվա քաղաքական դաշտի հիմնական ուժերի դասավորվածությունը, նրանց ապագա հնարավոր կոմբինացիաները, դաշինքները:
– Ես համարում եմ, որ քաղաքական դաշտը անազնիվ է: Անազնիվ է մի պարզ պատճաով, որ նրանց համար յուրաքանչուր միջոց հասնելու իշխանության գերադասելի է քան գաղափարը կամ արդարության մղումը: Օրինակ նոր հայտարարությունները` ՀԱԿ-ը, որը նախկինում ներկայանում էր, որպես արմատական ընդդիմություն, որը իշխանափոխություն էր ուզում` այսօր գնաց երկխոսության այն մարդկանց հետ, ում նախկինում թաթար-մոնղոլ էր անվանում և ավազակապետություն: Փաստորեն ավազակների հետ գնաց երկխոսության` եզրեր գտնելու: Անընդհատ ասում են իմպիչմենտ, իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ, բայց ամեն ինչ գնում է դեպի հերթական ընտրություններ: Իսկ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը, թե Բարգավաճի հետ կարող են համագործակցել, ցույց է տալիս, որ ինչպես եղել են իշխանական թև կամ թիմ, այդպես էլ կա ասօր:
– Դուք դեռևս ՀԱԿ–ի հոկտմբերի հանրահավաքից առաջ հայտարարություն արեցիք, որ պատրաստ եք համագործակցել ՀԱԿ–ի հետ, և անգամ մասնակցեցիք ՀԱԿ–ի հոկտեմբերյան հանրահավաքին: Ի՞նչ եղավ հետո, այդ համագործակցությունը կկայանա՞, կզարգանա՞:
– Ես մեկ անգամ գնացի ՀԱԿ-ի միտինգին, լավ ձևավորված, դասավորված շոու էր: Ես ասեցի կհամագործակցեմ, եթե իրենք վճռական լինեն: Ոչ մի տեսակի զարգացում չի ստանա, քանի որ միտված եմ տեր կանգնելու այն ձայներին, որոնք մղում ունեն դեպի արդարություն` քրիստոնյա ձայներին: Թող քիչ լինեն այդ ձայները, բայց ես թույլ չեմ տա, որ այդ դրանք ճարահատված տան ուրիշին:
– Կա՞ որևէ ընդդիմադիր ուժ, որի հետ պատրաստվում եք դաշինք կազմել:
– Օրինակ Ժիրայր Սեֆիլյանը, որտեղ ես տեսնում են արդարություն: Նրանք Էլ են ասում, եթե միանանք ՀԱԿ-ին միայն նրա համար, որ մտնենք խորհրդարան, ինչ իմաստ ունի: Ասենք հիմա ես լինեմ խորհրդարանում, իսկ հետո, ի՞նչ է փոխելու իմ կյանքում խորհրդարանում լինելը:
– Իսկ ու՞մ հետ համագործակցությունը դուք կբացառեիք:
– Չեմ համագործակցի Ժառանգության հետ: Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվեցին բողոքականները: Ես չեմ ուզում փչանալ, ես միշտ ազնիվ եմ եղել:
– Ինչո՞վ է պայմանավորված Ձեր հարաբերական պասիվությունը քաղաքական դաշտում. Բոլորն են հիշում, որ դեռևս տարեսկզբին դուք հանրահավաքների մի ամբողջ շարք արեցիք, որոնց սկզբում բավական շատ մարդ էր գալիս:
– Ես չեմ ուզում հիասթափվել իմ սեփական ժողովրդի մեջ: Հանրահավաքը չպետք է լինի համախոհներից բաղկացած, որոնք քեզ են հարգում, ոչ թե քո մոտեցումը: Ես ուզուն եմ, որ իմ մոտեցումը հարգեն: Օրինակ ռուսները համաձայն չէին ընտրությունների հետ, դուրս եկան բողոքի: Մենք իրավունք չունե՞նք, մեր ազգը բոլորից վատն է՞:
– Պարոն Կարապետյան, մասնակցելու՞ է արդյոք Ժողովրդական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով:
– Այո, ես կմասնակցեմ, ինչպես միշտ, իմ կուսակցությամբ: Ես մի խնդիր ունեմ` ես չեմ կարող իմ ձայները պահել: Իմ ձայները ավելի շատ են քան թե կան: Անցած ընտրություններին ես հավաքել էի 120 000 ձայն, բայց չկարողացա պահեի, մնաց կարծեմ 47: Ուղղակի չկարողացա պահեի: Պետք է վստահված անձեր ունենալ, իսկ վստահված անձերի մի մասը գալիս են խաբելու:
– Ինչպե՞ս կբնորոշեք առաջիկայում կայալանալիք խորհրդարանական ընտրությունները; Ինչպիսի կանխատեսումներ ունեք այդ ընտրությունների վերաբերյալ:
– Կլինի նույնը: Իմ խորին համոզմամբ ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել է. 10-15 մանդատ: Արթուր Բաղդասարյանին պահելով Սերժ Սարգսյանը կստիպի ԲՀԿ-ին մասնակցել ընդհանուր ցուցակով: Եթե ոչ, ապա ԲՀԿ-ն կրկին կլինի 2-րդ տեղում: Ոչ մի բան չի փոխվելու մինչև ժողովուրդը տեր չկանգնի: Միայն ցնցման ակնկալիքը կարող է իշխանությանը ստիպել ժողովրդավարական քայլեր անել:
2 քննարկումներ
lusarpi