ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, December 15, 2011 3:42 - 2 քննարկում

Տիգրան Կարապետյանը քաղքի տղա է: ՀԱԿ-ին, ՀՀԿ-ին և մնացած մանրապճեղին իրար հետ պետք է ավլել, հասկացնում է նա:

Իմ ձայները ավելի շատ են քան թե կան
Իմ ձայները ավելի շատ են քան թե կան
No comments
15.12.2011

Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կարճ կբնորոշեիք այսօրվա քաղաքական դաշտի հիմնական ուժերի դասավորվածությունը, նրանց ապագա հնարավոր կոմբինացիաները, դաշինքները:

– Ես համարում եմ, որ քաղաքական դաշտը անազնիվ է: Անազնիվ է մի պարզ պատճաով, որ նրանց համար յուրաքանչուր միջոց հասնելու իշխանության գերադասելի է քան գաղափարը կամ արդարության մղումը: Օրինակ նոր հայտարարությունները` ՀԱԿ-ը, որը նախկինում ներկայանում էր, որպես արմատական ընդդիմություն, որը իշխանափոխություն էր ուզում` այսօր գնաց երկխոսության այն մարդկանց հետ, ում նախկինում թաթար-մոնղոլ էր անվանում և ավազակապետություն: Փաստորեն ավազակների հետ գնաց երկխոսության` եզրեր գտնելու: Անընդհատ ասում են իմպիչմենտ, իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ, բայց ամեն ինչ գնում է դեպի հերթական ընտրություններ: Իսկ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը, թե Բարգավաճի հետ կարող են համագործակցել, ցույց է տալիս, որ ինչպես եղել են իշխանական թև կամ թիմ, այդպես էլ կա ասօր:

Դուք դեռևս ՀԱԿի հոկտմբերի հանրահավաքից առաջ հայտարարություն արեցիք, որ պատրաստ եք համագործակցել ՀԱԿի հետ, և անգամ մասնակցեցիք ՀԱԿի հոկտեմբերյան հանրահավաքին: Ի՞նչ եղավ հետո, այդ համագործակցությունը կկայանա՞, կզարգանա՞:

–  Ես մեկ անգամ գնացի ՀԱԿ-ի միտինգին, լավ ձևավորված, դասավորված շոու էր: Ես ասեցի կհամագործակցեմ, եթե իրենք վճռական լինեն: Ոչ մի տեսակի զարգացում չի ստանա, քանի որ միտված եմ տեր կանգնելու այն ձայներին, որոնք մղում ունեն դեպի արդարություն` քրիստոնյա ձայներին: Թող քիչ լինեն այդ ձայները, բայց ես թույլ չեմ տա, որ այդ դրանք ճարահատված տան ուրիշին:

–  Կա՞ որևէ ընդդիմադիր ուժ, որի հետ պատրաստվում եք դաշինք կազմել:

 

– Օրինակ Ժիրայր Սեֆիլյանը, որտեղ ես տեսնում են արդարություն: Նրանք Էլ են ասում, եթե միանանք ՀԱԿ-ին միայն նրա համար, որ մտնենք խորհրդարան, ինչ իմաստ ունի: Ասենք հիմա ես լինեմ խորհրդարանում, իսկ հետո, ի՞նչ է փոխելու իմ կյանքում խորհրդարանում լինելը:

 –  Իսկ ու՞մ հետ համագործակցությունը դուք կբացառեիք:

 

– Չեմ համագործակցի Ժառանգության հետ: Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվեցին բողոքականները: Ես չեմ ուզում փչանալ, ես միշտ ազնիվ եմ եղել:

–  Ինչո՞վ է պայմանավորված Ձեր հարաբերական պասիվությունը քաղաքական դաշտում. Բոլորն են հիշում, որ դեռևս տարեսկզբին դուք հանրահավաքների մի ամբողջ շարք արեցիք, որոնց սկզբում բավական շատ մարդ էր գալիս:


– 
Ես չեմ ուզում հիասթափվել իմ սեփական ժողովրդի մեջ: Հանրահավաքը չպետք է լինի համախոհներից բաղկացած, որոնք քեզ են հարգում, ոչ թե քո մոտեցումը: Ես ուզուն եմ, որ իմ մոտեցումը հարգեն: Օրինակ ռուսները համաձայն չէին ընտրությունների հետ, դուրս եկան բողոքի: Մենք իրավունք չունե՞նք, մեր ազգը բոլորից վատն է՞:

Պարոն Կարապետյան, մասնակցելու՞ է արդյոք Ժողովրդական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով:

 

Այո, ես կմասնակցեմ, ինչպես միշտ, իմ կուսակցությամբ: Ես մի խնդիր ունեմ` ես չեմ կարող իմ ձայները պահել: Իմ ձայները ավելի շատ են քան թե կան: Անցած ընտրություններին ես հավաքել էի 120 000 ձայն, բայց չկարողացա պահեի, մնաց կարծեմ 47: Ուղղակի չկարողացա պահեի: Պետք է վստահված անձեր ունենալ, իսկ վստահված անձերի մի մասը գալիս են խաբելու:

–  Ինչպե՞ս կբնորոշեք առաջիկայում կայալանալիք խորհրդարանական ընտրությունները; Ինչպիսի կանխատեսումներ ունեք այդ ընտրությունների վերաբերյալ:

–  Կլինի նույնը: Իմ խորին համոզմամբ ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել է. 10-15 մանդատ: Արթուր Բաղդասարյանին պահելով Սերժ Սարգսյանը կստիպի ԲՀԿ-ին մասնակցել ընդհանուր ցուցակով: Եթե ոչ, ապա ԲՀԿ-ն կրկին կլինի 2-րդ տեղում: Ոչ մի բան չի փոխվելու մինչև ժողովուրդը տեր չկանգնի: Միայն ցնցման ակնկալիքը կարող է իշխանությանը ստիպել ժողովրդավարական քայլեր անել:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

lusarpi
Dec 15, 2011 10:54