ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, December 8, 2011 0:11 - 3 քննարկում
ՄԵՍՐՈՊՅԱՆ ՀԱՎԱՏԱՄՔԻ ԿԱՑՆԱՀԱՐՈՒՄԸ
«Հայրենիք» հասարակական-քաղաքական թերթի 2006թ. հունվարի 31-ի համարում
տպագրվել էր մի անդրադարձ՝ «Մեսրոպյան այբուբենի տառապանքը» խորագրով: Այդ
վերնագրի տակ այլ բան էի ակնկալում: Բայց ուշադիր կարդալով մինչև վերջ՝ խիստ
զարմացա հոդվածագրի հեգնական, հաճախ քամահրական և անգամ մերժողական վերաբերմունքի
պատճառով, որն ուղղված էր ոչ միայն «Մեսրոպյան այբուբենի գաղտնիքները»
հեռուստահաղորդաշարի հեղինակ Ս. Բեկթաշյանին, Արցախի պետհամալսարանի
պրոֆեսորադասախոսական կազմին, այլև հայոց գրի 1600-ամյակին նվիրված գիտաժողովին,
Ամարաս-դպրոցին, անգամ մեծն Մաշտոցի հանճարին ու Աստվածաշնչին:
Ծավալուն հոդվածի հեղինակ Վահրամ Աթանեսյանը, բարեբախտաբար, գոնե մի տեղ սթափություն դրսևորելով, կասկածում է իր տեղյակության վրա և գրում է. «Գուցե ես վատ բանասեր եմ, չեմ հետևում գիտական մամուլին, այդ դեպքում թող հաղորդաշարի հեղինակն ուղղի իմ սխալը»:
Կփորձեմ ինքս ուղղել սխալը: Կարծում եմ՝ նման իրավունք ունեմ, քանզի Ս. Բեկթաշյանի շոշափած նյութին, որպես բանասեր, ես էլ եմ անդրադարձել՝ սկսած 1989 թվականից՝ ամեն պատեհ առիթով: Իսկ վերոհիշյալ գիտաժողովում, որի հայագիտական զեկուցաշարին ներկա և առավել ևս տեղեկացված չի եղել հոդվածագիրը, ելույթ եմ ունեցել Ս. Բեկթաշյանից հետո՝ շոշափելով նախագրային և ոսկեդարյան մի քանի խնդիրներ: Ուստի, ավելորդ չեմ համարում որոշ հարցերի անդրադառնալ՝ հատկապես, որ դա առնչվում է նաև իմ գիտական թեմային:
Նախ՝ Մաշտոցի մասին:
Ի՞նչ արեց նա: Առաջին՝ ստեղծեց հայոց գիրը. «…Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր» (Մ. Խորենացի, «Հայոց պատմություն», էջ 49):
Ուսումնասիրողների համար հետաքրքրականը ոչ այնքան նշանագրերի հորինվածքն է, այլ անըմբռնելին այն է, որ Մաշտոցի ստեղծած 36 գրերն իրենց մեջ ծածկում են 12000 գաղտնիք: Այդ մասին Անանիա Շիրակացին իր «Վասն որպիսութեան կենաց իւրոց» աշխատության մեջ մասնավորապես նշում է. «Գանձով է ծածկված հայոց աշխարհը և ակնեղեն է թաքնված Թորգոմի տանը, քանի որ բոլոր իմաստությունների մայրն է, սա նաև բոլոր արվեստների թվակարգման աղբյուր է՝ բոլոր բաժանումներով հանդերձ…»: «Եվ թե ով իմանա սա, նա գիտի, թե ինչ իմաստներ են նրանում ծածկված և թե ով չմտնի սրա մեջ, չի կարող իմանալ կամ լսել գրով բովանդակվածը, թե ինչ է տեղեկացնում, քանզի ամեն մի գիր 12000 բան է պատմում» (Մատենադարան, ձեռագիր համար 6962, թ.68ա և ձեռ. համար 8098,թ.1բ):
Բանասիրական գիտությունների թեկնածու Պ. Պողոսյանը կարծիք էր հայտնում, որ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումից հետո ստեղծել է նաև «Յոթնագրյանք» կոչվող արվեստը, և իր այբուբենի յոթը ձայնավորներով «կատարել է իսկական կուլտուրական հեղաշրջում առաջ բերող անգնահատելի մի գործ» («Գարուն» ամսագիր, 1988 թ. հ.1, էջ 89):
Քրիստոնեության մեջ 7-ը համարվում է սուրբ թիվ, իսկ 10-ը՝ կատարյալ թիվ: Անանիա Շիրակացին տեղեկացնում է, որ այբուբենի 12000 գաղտնիքները 7-ը թվի սկզբունքով կատարված ծածկագրություններ են, որոնք փակված են 7-ը կողպեքով: Պ. Պողոսյանը «Յոթնագրյանքի առեղծվածները» ուսումնասիրության մեջ շարադրում է հետևյալը. «Արարչական թվերի մեջ առանձնահատուկ թիվ է համարվում 7-ը: Այն կոչվում է կույս թիվ, որովհետև 1-10 թվերի մեջ միայն 7-ն է, որ ո°չ որևէ այլ թվի արտադրյալ է և ո°չ էլ բազմապատկելի: Այս պատկերացմամբ 7-ը կենդանի օրգանիզմների զարգացման սկիզբն է… 7 տարվա պարբերություններով է զարգանում մարդու օրգանիզմը… Յոթականության սկզբունքը կա նաև անկենդան բնության մեջ. օրինակ՝ ծիածանն ունի 7 գույն, ձայնաշարն (օկտավա) ունի յոթ ամբողջ ձայն և այլն: Աշխարհի յոթականության սկզբունքը տեսնում ենք նաև հին կրոնների սուրբ գրքերում ու հավատալիքներում և այլն:
Այբուբենում ծածկագրված են բոլոր գիտությունները՝ «ըստ իրենց կարևորության և առանձնահատկությունների: Եվ այսօրվա մեր թերի իմացության պատճառով անհնարին է հասկանալ Մաշտոցի հանճարի և աշխարհայացքի ամբողջ խորությունը՝ իր համապարփակ գիտելիքներով, որը եզակի երևույթ է մարդկության ու նրա այբուբենների, նաև մշակույթի ու փիլիսոփայության պատմության մեջ: Շեշտենք, որ Մաշտոցն այս ամենի առանցքում դնում է Սուրբ երրորդությունը, որին փառաբանելով՝ կոչում է շնորհների աղբյուր՝ ամենքի և իր համար:
Հաջորդ մեծ գործը, ինչպես գիտենք, Աստվածաշունչ մատեանի թարգմանությունն էր, որը կոչվեց Թագուհի թարգմանութեանց:
Քանի որ այս ամենը ինքնանպատակ չէր արվում, ուստի պետք է Մաշտոցն իր աշխարհըմբռնողությունը շարադրեր և ծանուցեր այլ կերպ, որպեսզի մատչելի լիներ սերունդներին՝ նրանց մեջ դաստիարակելու համար ամենաբարձր բարոյական արժեքները: Այստեղ էլ արդեն սկսեց գրել շարականներ՝ որպես ամենօրյա ժամասացության հոգևոր երգեր: Դրանց մեջ մանրամասնված է նաև քրիստոնեական փրկագործական ուղի: Անշուշտ, դրանք կենտրոնական տեղ են գրավել նաև վանքապատկան դպրոցուսուցման մեջ: Դա պարզունակ, տարրական կրթություն լինել չէր կարող: Դրա արդյունքում էր, որ ձևավորվեց և ամբողջացավ Ոսկեդարը, որն այդպես էլ առ այսօր մնում է միակը և արժանի է լուրջ ու հարգալից ուսումնասիրության:
Այժմ անդրադառնանք Ամարաս-դպրոցի խնդրին՝ մեջբերում անելով հոդվածից. «Լուսավորչի թոռ Գրիգորիսը… ասում ենք, որ… թաղված է Ամարասի վանքում և հպարտությամբ ավելացնում, որ հենց այստեղ էլ հանճարեղ Մաշտոցը բացել է Հայոց Արևելքի առաջին դպրոցը, ուր երեխաները սովորում էին կարդալ և գրել, թվաբանություն և այլն: Ստացվում է համարյա թե խորհրդային քառամյա դպրոցի ծրագիր…
Մենք, սակայն մոռանում ենք, որ նահատակի աճյունը Մաշտոցից գրեթե հարյուր տարի հետո է Ամարաս բերվել, որ Փավստոս Բուզանդն ընդամենը մի հպանցիկ ակնարկ է անում առ այն, որ Մաշտոցը եղել է «Ամարազում», որ մյուս Հաբանդ գավառում էր և ուրիշ ոչ մի հայ պատմիչ Ամարասում դպրոց բացելու մասին չի խոսում: Նույնիսկ ՝Մաշտոցի կենսապատումի առաջին և վերջին հեղինակ՝ նրա աշակերտ Կորյունը»:
Ինչպե՞ս հասկանալ. նոր «հայտնագործությու՞ն», որը կասկածի տակ է առնում մշակութային սուրբ ակունքները և Մաշտոցի առաքելությունը Արցախում: Հոդվածագիրն ի՞նչ է ուզում ասել:
Նախ՝ նշեմ, որ Սուրբ Գրիգորիսի աճյունը ոչ մի հակասություն չունի Մաշտոցի և Ամարասի դպրոցի հետ: Դա քաջ հայտնի է թե° պատմաբաններին, թե° բանասերներին ու հոգևորականությանը, անգամ ավանդությունները փոխանցող ժողովրդին: Եվ ապա մեջբերում անեմ հենց Կորյունից. «Եվ գնաց իջավ նրանց աշխարհը… տեսավ Աղվանների սուրբ եպիսկոպոսին, որի անունը Երեմիա էին ասում, և նրանց թագավորին, որի անունը Արսվազ էր… երկու զուգակիցները՝ եպիսկոպոսն ու թագավորը, հանձն առան ընդունել դպրությունը…. և հրամայեցին իրենց իշխանության գավառներից ու տեղերից դպրության արվեստի համար բազմաթիվ մանուկներ բերել, ժողովել արժանավոր ու հարմարավոր տեղերում դասատներ-դպրոցներ /կազմել/ և /նրանց/ ապրուստի համար թոշակ նշանակել» (Կորյուն, «Վարք Մաշտոցի», Երևան, 1941, էջ71):
Անգամ ընդգծված «արժանավոր» բառը բավական է Ամարասի վանքի համար:
Փաստերի որոնումը և մտքի տրամաբանական ընթացքը թողնում եմ հոդվածագրին: Հենց Կորյունի այս վկայությունից հետևում է նաև, որ Մաշտոցը ոչ թե մեկ, այլ շատ դպրոցներ է բացել հայկական Աղվանքում, որոնց տեղերը ևս պետք է փնտրել ու գտնել, այլ ոչ թե ազգային փառահեղ մշակույթը, որը քաղաքական շահարկումների թեմա են դարձնում այլոք, դիտել վիճելի միավոր:
Իր վտանգավոր, ոչ իրատես, նաև ոչ լավատեղյակ վերլուծության ընթացքում հոդվածագիրը շարադրում է նաև այսպիսի տողեր. «Հիմա անկախ երկրում ենք ապրում, դրա համար էլ ոչ ոքի չենք հարցնում՝ կարելի՞ է տոնել հայոց 1600-ամյակը, թե մի փոքր էլ սպասենք»:
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր և պատասխանատու պաշտոնյա մտավորականին՝ հոդվածագիր Վահրամ Աթանեսյանին հարց եմ տալիս և պատասխան ակնկալում. վա՞տ է, որ ոչ ոքի չենք հարցնում, դժգո՞հ եք ազատության բերած պտուղներից: Սպասելու փոխարեն՝ դուք պետք է ուրախ լինեք:
Շարունակելով վերլուծությունը՝ անդրադառնանք քննադատված անձերի խնդրին, որը անձերով չի սահմանափակվում:
Տարոնում ծնված և Վաղարշապատից դեպի Արցախ ուղևորված Մաշտոցը, որը նախկին զինվորական էր և պալատական, Արցախում դիմադրության չհանդիպեց, և անգամ Արսվազ թագավորը նրան որբի գլխի վրա «քոռ մկրատ» բանեցնող չհամարեց, երբ իրենց «դասվարաբար» տառաճանաչ էր դարձնում նա: Իսկ Արցախյան պատերազմի զոհասեղանին իր զոհը մատուցող փոխգնդապետ, ֆիզիկոս Ս. Բեկթաշյանը հոդվածագրի կողմից հանդիպում է բացահայտ թշնամանքի՝ իր հեռուստաեթերների պատճառով:
«…Սամվել Բեկթաշյանին կարելի է խորհուրդ տալ, որ իր «հայտնագործությունները» գիտական փորձաքննության ուղարկի այնտեղ (ՀՀ ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտ: Ս.Ա.) կամ ԳԱԱ մեկ այլ ինստիտուտ, որտեղ, կարծում եմ, նրան կտան ըստ էության պատասխան»,- գտնում է Վ.Աթանեսյանը:
Իսկ Ս. Բեկթաշյանի հետ տողերիս հեղինակը հոդվածագրին խորհուրդ է տալիս՝ գտնել ու թերթել՝ առաջին. ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից 2004թ. նոյեմբերի 16-19-ը կազմակերպված գիտաժողովի զեկուցումները, որոնց մեջ կգտնի Ս.Բեկթաշյանի զեկուցումը՝ «Հայ ազգի ազգապահպանության երեք հենասյուները՝ լեզու, դավանանք, ավանդույթ» խորագրով: Երկրորդ. ՀՀ Սահմանադրական դատարանում 2003թ. կազմակերպված Հայ ազգային արժեքային համակարգին, նրա հիմնադրույթների ուսումնասիրմանը և ճանաչմանը նվիրված գիտաժողովի նյութերը, ամփոփագրերը, ուր զետեղված են Ս.Բեկթաշյանի երկու զեկուցումները: Երրորդ. «Հրաչյա Աճառյան» համալսարանի «Առաքյալ» պաշտոնաթերթի 2003-2005թթ. շարունակական հոդվածները: Չորրորդ. ՀՀ նկարիչների միության 2004թ. «Կերպարվեստ» ամսագրերը: Հինգերորդ. ՀՀ Ազգային հեռուստաընկերության «Հ -1»
ծրագրով 9 ժամ հաջորդական, արբանյակային կապով 70 երկրներ հեռարձակված եթերների նյութերը: Վեցերորդ. 2003-2005թթ. երեք տարվա «Հրաչյա Աճառյան» համալսարանում դասախոսությունների նյութերը, բազում գիտահանրամատչելի հեռուստաելույթներ՝ «ԱԼՄ», «ԵՐԵՎԱՆ», «ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունների, ՀՀ ազգային և «ՎԷՄ» հոգևոր ռադիոկայանի եթերներ:
Իսկ ո՞րն է հետևյալ ասելիքի նպատակը. «Գումարած, որ եթե Աստված ուզենար հայերին գիր տալ, ապա դա կաներ 301թ.՝ քրիստոնեությունն ընդունելու տարում կամ այդ գործը մեծ հաջողությամբ «կկազմակերպեր» Լուսավորիչն ինքը… Բայց Սամվել Բեկթաշյանը ինչո՞վ է հիմնավորում հայոց այբուբենի աստվածատուր լինելը»:
Միջամտել եք ջանում աստվածային գործերի՞ն, թե՞…
Ուրեմն, դուրս է գալիս, որ Կորյունը, Ղ. Փարպեցին, Մ. Խորենացին, շարականագիր Սուրբ Թարգմանիչների ամբողջությունը ստախոսնե՞ր են, և
1600 տարի ոչ ոք «չմերկացրե՞ց» այդ սուտը և գիտական արժեք չունե՞ն այդ հարցերը շոշափող հազարամյա աղբյուրներն ու աղբյուրագիտությունը:
Եթե այս մոտեցումը լիներ ստալինիզմի ժամանակ կամ որևէ հարևան երկրում, ես դա կհասկանայի: Բայց երբ դա առաջին քրիստոնյա պետության ժառանգորդն է գրում՝ լինելով դեռ իրավաբանորեն չճանաչված և խոցելի նորանկախ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր՝ այսինքն, ժողովրդի ընտրյալ, դա, մեղմ ասած, կասկածելի է:
Բարեբախտաբար, Ձեզ նման չեն մտածում ո°չ Արցախի հանրային հեռուստատեսության խելամիտ ու համարձակ լրագրողները, ո°չ էլ, առավել ևս, պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողությունը, որոնց ևս չեք խնայել, և ապշել եք, որ բազմավաստակ մտավորական Սոկրատ Խանյանի նման մարդիկ անմռունչ լսում են հայոց այբուբենի 12000 գաղտնիքների թելի ծայրը բռնած հայ մարդուն՝ անկախ նրանից, թե ով է նա:
Եթե Մաշտոցի այբուբենում ծածկագրված են բոլոր գիտությունները (որը վկայում են նաև Դավիթ Անհաղթը, Գրիգոր Տաթևացին և այլոք), նշանակում է՝ բոլոր մասնագիտությունների մարդիկ էլ այդ ոլորտում լուրջ անելիքներ ունեն:
Բանասիրական կրթություն ունեցողներս նրա վրա վետոյի իրավունք չունենք:
Ստիպված եմ հիշեցնել Չարենցի հանրահայտ միտքը՝ հայ ժողովրդի փրկության հարցում նրա միասնականության մասին և ավելացնել՝ որպես նախանձախնդիր հայուհի.
Ո°Վ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՍՐԲԱՐԱՆԱՅԻՆ ԱՆԱՆՑ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԵՋ Է:
Ս. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի հայցորդ,Շուշիի Մուրացանի
անվան դպր. հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
ՄԱՐԻՕՆԵՏԿԱ
ԿԱՄԱՑ,ԿԱՄԱՑ,ԿԱՄԱՑ,ԿԱՄԱՑ,
ՎՕՏՔԷՐՆ
ՀՕՂԻՆ,ՀՕՂԻՆ,ՀՕՂԻՆ*
ՅԷԿԱՎ-ԳԸՆԱՑ,ՅԷԿԱՎ
ԳԸՆԱՑ,
ԳՈՒՆԱՏ,ԴԷՂԻՆ,ԳՈՒՆԱՏ,ԴԷՂԻՆ:
ՁԷՌՔԸ
ՇԱՐԺԷՑ—ՄԷԿ ՎԷՐ ՄԷԿ ՎԱՐ,
ՎՕՏՔԸ
ԽՓԷՑ –ՄԷՌԷԼ,ՄԷՌԷԼ,–
ԱՌԱՋ
ՅԷԿԱՎ ԴԸԺՎԱ~Ր ԴԸԺՎԱ~Ր,
ՁԷՌՔԸ
ՇԱՐԺԷՑ ՄԷԿ ՎԱՐ, ՄԷԿ ՎԷՐ:
ԱՀԱ,
ԱՀԱ—ԹԷՔՎԷ~Ց, ԹԷՔՎԷ~Ց,
ԿԸՆԿԸՆԻ,
ԿԸՆԿԸՆԻ…ԲԱՅՑ ՉԷ. ՆԱՅԻ.
ՇՈՒՐԹԸ ՇԸՐԹԻՑ ԴԱՆԴԱՂ ՋՕԿՎԷՑ,
ՄԸՆԱՑ
ՄԻ ՊԱՀ ԱՉՔԸ ՄԱՀԻ:
ՈՒ
ՍՈՒ~Ր ՃԸՉԱՑ,ԿԱՐԾԷՍ ԲԸՌՆԻ
ԱՉՔԷՐՆ,ԱՆՇԱՐԺ,ՀԷՌՈՒՆ
ԳԱՄԱԾ.—
ԱՅԴՊԷՍ
ՀՕԳԻՍ ՊԻՏԻ ՄԷՌՆԻ—
ԿԱՄԱ~Ց,ԿԱՄԱ~Ց,ԿԱՄԱ~Ց,ԿԱՄԱ~Ց…
3 քննարկումներ
ԵՍ