Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Friday, December 2, 2011 17:04 - 4 քննարկում
ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ Տ. ԱԲԵԼ ԱԲԵՂԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Աբել աբեղա Աբրահամյանը (Իրաքի Հայոց թեմ)` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին իր դիմումի հիման վրա: Այսուհետ նա կդասվի աշխարհականների շարքը` Էդգար Աբրահամյան ավազանի անունով:
Դե, խեղճ պարզ հայ մարդ, այս ևս մեկ անգամ ոչինչ չասող կցկտուր տեղեկությունից արի ու պարզիր, թե ով ում բարեկամն Է։ Արդյոք ո՞վ կարող է վստահ լինել, որ մեր ապագա արժանավոր Կաթողիկոսը հոգևոր ասպարեզից անօրինական չի հերացվել: Եվ հետո եթե մինչև երրորդ կուրսը սովորած ու հեռացված ճեմարանականներին Էլ կարգալույծ հոգևորականների հետ հաշվենք, ապա թիվը նվազագույնը հինգ հարյուրից ավելի կլինի: Սա արդյո՞ք համազգային ավեր չէ, պատասխանը կտա ապագա սերունդը։ Հայ իմաստուն առածն ասում է .<<Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է .<>։ Պատճառը նույն է, այսօրվա Հայ Եկեղեցին նույնպես մեծավմասամբ համալրված է կիսգրագետ ու միջակ անձերով։ Վերջին 10 – 12 տարիների իրադարձություններն ապացուցում են այդ փաստը։ Թե այդ ու՞մն է ձեռնտու, կամ ով է հովանավորում ու խրախուսում, դժվարանում եմ ասել, քանզի փաստեր չունեմ։ Միայն այն գիտեմ, որ տուժողը մեր խեղճ ու տանջված Հայ Ժողովուրդն է Մայր Հայաստանում և մասսամբ էլ արտասահմանում։
Իմ շատ սիրելի հայրենակիցներ, այսօր Հայ Եկեղեցու այս խնդիրները լուծելը մեր բոլորի ուժերից վեր է, ուստի Ձեզ մի իմաստուն խորհուրդ տամ, եթե լսեք և կատարեք, ապա միայն կօգտվեք: Խնայեք Ձեր ներվերն ու առողջությունը և Ձեր թանկարժեք ժամանակը տրամադրեք միայն այն խնդիրների լուծմանը, որոնք առաջնային են և Ձեր ուժերի սահմաններում են։ Բոլորիդ հոգևոր և մտավոր իմաստություն եմ մաղթում։ Լավ եղեք։
Parz mard
4 քննարկումներ
sofia