ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, December 2, 2011 14:05 - 10 քննարկում
Առաքելյանի երրորդ խոցումից վարչապետը “դեղնախտ” ընկավ…
14:35, 2 դեկտեմբերի, 2011
Շարունակելով ձեր հարցաքննվելուց առաջ աջակցելու իմ պատրաստակամությունը, հիշեցնում եմ, համաձայն իմ ուսումնասիրությունների՝ 2009 թվականի մարտ ամսին, այսինքն՝ գործարանի պայթյունից օրեր առաջ, «Նաիրիտ» գործարանի հաշվեհամարից 35 մլն դոլար է փոխանցվել մի շարք կազմակերպությունների, որից 22 միլիոն դոլարը գնացել է դանիական ինչ-որ ֆինանսական խմբի, 8 միլիոն դոլարը` «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ի հաշիվներին, իսկ 60 մլն դրամ հատկացվել է ոմն Անդրանիկ Հովհաննիսյանին: Մնացած մոտ 5 միլիոնով էլ մարվել է աշխատավարձի և այլ արտադրական պարտքերը:
Հարց 1. Որտեղի՞ց գոյացավ այդ գումարը «Նաիրիտի» հաշվին:
Հարց 2. Ինչո՞ւ 35 մլն դոլարից ընդամենը 150.000 դոլար չներդրվեց պայթյունավտանգ արտադրամասը վերազինելու և երեք մահացած աշխատակիցների համար այն տեխնիկապես անվտանգ դարձնելու գործին:
Հաջորդ խիստ կարևոր հարցը: Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ ներկա պահին «Նաիրիտ» գործարանը պարտք է «Երեւան ՋԷԿ» ընկերությանը շուրջ 7 միլիարդ դրամ: Այդ պարքը ձևավորվել է 2007 թվականից մինչև 2010 թվականի մարտ ամիսը, երբ գործարանը վերջնականապես կանգ առավ: Բայց «Երեւան ՋԷԿ»-ը «Հայռուսգազարդ» ընկերությանը սպառված գազի դիմաց պարտք չունի:
Հարց 1. Արդյո՞ք 100 տոկոս պետական բաժնեմասով «Երեւան ՋԷԿ» ընկերությունը անտոկոս ու անժամկետ վարկ է տրամադրել «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» օֆշորային մասնավոր ընկերությանը պատկանող «Նաիրիտ» գործարանին, իսկ «Երեւան ՋԷԿ»-ը վարկերի միջոցով (տարեկան 12 տոկոսով) մարել է սպառած գազի դիմաց իր պարտավորությունները «Հայռուսգազարդի» հանդեպ: Զավեշտալի թնջուկ է, գուցե կպարզաբանե՞ք:
Հարց 2. Ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ մասնավոր-օֆշորային «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերության համար, որն այսօր հանդիսանում է «Նաիրիտ» գործարանի սեփականատեր և իր միջոցներից առանձնակի ներդրումներ չի կատարել հայկական տնտեսության մեջ, ՀՀ կառավարության «սիրտը» ավելի է ցավում, քան ժողովրդի սեփականություն հանդիսացող «Երեւան ՋԷԿ» պետական ձեռնարկության համար:
Հարց 3. Ինչո՞ւ է պետական ձեռնարկություն հանդիսացող «Երեւան ՋԷԿ»-ի ֆինանսական միջոցների հաշվին մարվել վերջին ամիսների «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը: Այդ միջոցներից որքա՞ն աշխատավարձ է ստացել «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն ձեր եղբայրը:
Մնացածը հաջորդ դասին…
ՀՀ քաղաքացի Հարություն Առաքելյան
Համատեղությամբ՝ Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական
կուսակցության գործադիր-փոխատենապետ,
ՀՌԱԿ ատենապետ
10 քննարկումներ
Suren