Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, December 2, 2011 23:41 - 6 քննարկում

Կենտրոնի դատարանը բացեց կանաչ ճանապարհ, այսուհետ ում ուզեք, ինչ ուզեք կարող եք անվանել: Օրինակ, ՀՀ նախագահին՝ ղումարբազ Չղչիկ Սեռժիկ, ԼՏՊ-ին՝ «լավ տղա», Տիգրան Սարգսյանին՝ Տռռռան Սարգսյան և այլն: Վախ չկա, կոխեք թող էթա, դատարանները սրանք վիրավորանք չեն համարում և մերժվում են հայցերը: Կեցցե Ազատ Անկախ Հայաստանը:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #219, 03-12-2011

ԴԱՏԱՐԱՆ

Տեղադրվել է` 2011-12-03 00:00:15 (GMT
+04:00)

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական
շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավորՙ Ռուբեն Ներսիսյան) իր
ավարտին հասավ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ.
թեկնածու Հայկ Դեմոյանի դեմ «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն,
քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի ներկայացրած հայցով դատավարությունը, որը
տեւեց շուրջ կես տարի: Հիշեցնենք, որ Այվազյանը Դեմոյանին մեղադրում է ԱՄՆ
«Վերադարձ» հեռուստածրագրի ս. թ. մարտի 30-ի հաղորդման ընթացքում եւ համացանցում
տեղադրած մի գրությամբ իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար, ինչի հիմամբՙ պատվի,
արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության հայց էր ներկայացրել հիշյալ
դատարան:

Նիստն սկսվեց ավելի քան կես ժամ ուշացումով, ինչը անսովոր չէ ՀՀ դատարանների
համար: Դատավոր Ռ. Ներսիսյանը «հանուն Հայաստանի Հանրապետության» ընթերցեց
դատարանի որոշումըՙ մերժել հայցը, ընդ որումՙ մերժման որեւէ հիմնավորում չտրվեց:
Ավելին, դատարանը որոշեց Այվազյանից բռնագանձել 60 հազար դրամՙ «դատական ծախսերի
համար»:

Նիստից հետո հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը մեզ
հայտնեց, թե առայժմ ձեռնպահ է մնում դատարանի որոշմանը գնահատական տալուցՙ մինչեւ
դրա խոր ուսումնասիրելը: Այդուհանդերձ, նա վստահեցրեց, թե որոշումը բողոքարկելու է
Վերաքննիչ դատարանում, ու, այնտեղ էլ արդարության չհասնելու դեպքում, պատրաստ է
հայցը հասցնել վերադաս դատական ատյաններին:

Այվազյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, ուր հրավիրվել է մասնակցելու ՀՀ
ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձի առիթվ «Հայրենասեր» միության
միջոցառումներին:

Ուրեմն, ՀՀ-ում եւ արտերկրում, ինչո՞ւ չէՙ նաեւ
տիեզերքի որեւէ կետում, կարելի է վիրավորել ու զրպարտել որեւէ մեկին ու մնալ
անպատիժ, եթե իհարկե… վերեւներում հովանավոր ունես: Միամիտս չէր հասկանում ՀՀ
մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանիՙ ՀՀ-ում «անօրեն դատավորների»
գոյության մասին արտահայտությունը: Հիմա արդեն շա՜տ լավ եմ հասկանում…


6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Մերուժան
Dec 3, 2011 2:12