ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, December 1, 2011 21:22 - 1 քննարկում
ՀՌԱԿ ատենապետներն ու վարչության անդամները հերքում են Արմենական-ՌԱԿ-ի հետ միավորվելու մասին հայտարարությունը
Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) շրջանային ատենապետները հայտարարում են, որ իրենց կուսակցությունը չի քննարկել որեւէ այլ կուսակցության հետ միավորվելու հարցը:ՀՌԱԿ-ի շրջանային ատենապետների հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.
«Մենք, ՀՌԱԿ Շրջանակների ատենապետներս եւ Հանրապետական վարչության անդամներս հայտարարում ենք, որ մամուլից տեղեկացանք, որ դեկտեմբերի 1-ին ՀՌԱԿ-ից վտարված Էդվարդ Անտինյանը եւ սփյուռքի կառույցից կուսակցությունից վտարված Հակոբ Ավետիքյանը համատեղ կազմակերպել են ինչ-որ կուսակցությունների միավորման գործընթաց:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ որեւէ քննարկում չի կազնակերպվել որեւէ կուսակցության հետ միավորվելու կապակցությամբ, քանի որ միավորվելու որեւէ առաջարկ չի էլ ստացվել ՀՌԱԿ ղեկավարության անունով:
Նմանատիպ միջոցառումները համարում ենք ավանդական կուսակցության հանդեպ իրականցվող թրքաբարո գործողություն եւ հանրությանը ապատեղեկատվություն տարածելու փորձ»:
Հայտարարությունը ստորագրել են կուսակցության 12 շրջանակների ատենապետերը եւ վարչության 12 անդամները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էդվարդ Անտինյանի գլխավորած ՀՌԱԿ եւ Հակոբ Ավետիքյանի գլխավորած Արմենական-ՌԱԿ կուսակցությունները դեկտեմբերի 1-ին միավորվելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել:
Լուրեր Հայաստանից – NEWS.am
1 քննարկում
sofia