Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Friday, November 25, 2011 4:42 - 11 քննարկում
Զեղծարարություն USArmenia-ի եթերում:
Հարցազրույցը Նունե Եսայանի հետ վարում էր USArmenia-ի ճարպիկ խոսնակ Արմինե Ամիրյանը: Ճիշտն ասած ես մինչ երեկ հավատացել եմ այդ աղջկա խոսքին, հայտարարություններին, մեկնություններին և վարած ասուլիսների ճշտությանը և անկեղծությանը: Բայց ինչ կատարվեց Նունեի հետ խոսելու ընթացքում ուղղակի զավեշտ էր:
Երգչուհին 10 հազար կիլոմետր ճանապարհ էր կտրել, որ Լաս Վեգասի «Տրոպիկանա» կազինոյում մենահամերգ տա, վաստակի և տուն ու երեխա պահի Հայաստանում: Լավ, դա իր գործն է, իր բիզնեսը:Գործ չունենք:
Հաղորդավարուհին հենց սկզբից ստեց, հայտարարելով , թե Նունեն փորձից հետո եկել է հեռուստակայան, նույն պահին Նունեն նրան ուղղեց, թե փորձը թողել է կիսատ և եկել է, իսկ հետո վերադառնալու է ու շարունակի փորձը:
Ճարպիկ հաղորդավարուհին անհարկի գովեստներ շռայլելով ուղղակի նսեմացրեց Նունե Եսայանի տասնամյակներով աճեցրած փառքը: Հաղորդումը ուղիղ եթեր էր, պաստառին գրված էր մեկ հեռախոսի համար՝ «տոմսակների համար (818) 575-0999» : Ըստ Արմինեի համերգի տոմսակները, սկսած 45 դոլարից վերև վաճառվել են, մնացել են ՎԻՊ, հարուստների համար նախատեսված թանկարժեք տոմսերը առաջին կարգերում՝ կոնյակի և գինու մատակարարմամբ: Այս սոցիալական շերտավորումն էլ մի կողմ թողնենք: Պետք է ասել, որ հավանաբար հայ հարուստներին ակնառու դուր չէր եկել նման «առանձնացումը» և նրանք այդ աթոռները թափուր էին թողել, գերադասելով մի փոքր էժան տեղեր հասարակ մարդկանց կողքին:
Քիչ անց Արմինեն նայելով իբր հեռախոսազանգերից «տրաքող» ապարատին հայտարարեց, որ եթերին հետևող հայրենակիցները ցանկանում են խոսել հեռախոսով Նունեի հետ և միացրեց այն մատի հպումով…
Լսվեց մի կնոջ ոգբաձայն գովեստները և կարոտի հառաչանքները ուղղված Նունե Եսայանի արվեստին: Նունեն ու Արմինեն համապատասխան շնորհակալությունների հեղեղ բաց թողեցին, անհասկանալի է որտեղից ու ինչ կապի միջոցներով եթեր զանգահարած այդ կնոջը, երբ պաստառի վրա չէր երևում եթերին միանալու հեռախոսի համարը:
Երկրորդ զահգահարողը նույն բանը կրկնեց, ինչ առաջինը: Այնքան հուզիչ, որ քիչ մնաց հաղորդմանը հետևող հայրենակիցները լաց լինեին, որ իրենք միջոցներ չունեն այդ կնոջ նման ամբողջ ընտանիքով գնան հասնեն Լաս Վեգաս լսեն Նունեի հոգնած Սայաթ Նովան, նորագույն լուսային էֆեկտներով զարդարված «Տրոպիկանա» կազինոյի կամարների տակ:
Հայտարարվեց գովազդ: Վերադարձան շարունակելու կիսատ թողած «համերգականչը»:
Ինչ որ մեկը հուշել էր և պաստառի վրա երևաց «ուղիղ եթեր (818) 588-3255» համարը: Սկանդալը հասունանում էր, խաբեությունը հարկավոր էր քողարկել, կոծկել: Սրանով առաջնորդվելով, և դիմելով սերիալներից բթացած, համատարած զոմբիացված հեռուստադիտողին, «առաջին խաղակեսում» Նունեին բարեգործ հայտարարած Արմինե Ամիրյանը միացրեց արդեն իսկական «ուղիղ եթեր» հեռախոսը:
«Իսկ Նունեն մարտի 1-ի զոհերի ընտանիքներին ի՞նչ օգնություն է ցույց տվել…» առանց «քիմիական պարարտանյութի, օրգանիկ» հարցը կիսատ մնաց: Ճարպիկ Արմինեն կայծակի արագությամբ ընդմիշտ անջատեց հուսահատ ձայնով հարցադրումը , հայտարարելով. « դու ուրիշ հարց է»: Նունե Եսայանը իրեն վայել համեստությամբ ծպտուն չհանեց, թողնելով որ USArmenia հեռուստատեսության հաղորդավարուհին շարունակի պղծել եթերը և բռնաբարել հաղորդմանը հետևողների խիղճը:
NAREK-77
11 քննարկումներ
sofia