ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Monday, November 21, 2011 22:05 - 2 քննարկում
ՈՒՄ է ԺՊՏՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾՈՒՀԻՆ (Մաս Ա)
Ժամանակակից հոգեբանության մեջ լայնորեն տարածված են հոգեբանական հնարքներ ու գիտելիքներ, որոնց հետևողական կիրառումը հանգեցնում է մարդու առջև ծառացած խնդիրների լուծմանը, նպատակների և նունիսկ ցանկությունների, երազանքների իրականացմանը:
Հատկանշական է, որ նման գիտելիքներով հարուստ է արևմտյան հոգեբանական դպրոցը` բոլորին հայտնի են ամերիկյան հաջողության բանաձևերը, դրական մտածողության, դրական համոզմունքների ձևավորման և ցանկությունների ու երազանքների “նյութականացմանն” ուղղված հնարքները (իսկ եթե ոչ, ապա հեշտությամբ կարելի է գտնել դրանք թե ինտերնետ տարածքում և թե գրախանութներում):
Ինքս լինելով նման ուսմունքների կողմնակից և փոփոխական հաջողությամբ նաև կիրառող, ինձ համար զարմանալի մի փաստ եմ արձանագրել. Արտերկրյա մասնագետները մի կողմից լայնորեն տարածում են հոգեբանական գիտելիքներ /ի դեպ, հիմնականում սեփական երկրում/ մարդու անսահմանափակ հնարավորությունների մասին, գիտակցության և նույնիսկ անգիտակցական ոլորտի անհավանական թվացող արարչական հնարավորությունների մասին, համոզում սովորական քաղաքացուն, որ իրենից կախված է ավելի շատ բան քան ողջ շրջապատող իրականությունից, մյուս կողմից տարածում և նույնիսկ ֆինանսավորում են այլ, այսպես կոչվող “զարգացող” երկրներում /այդ թվում նաև մեր/ բոլորովին հակադիր ուղղվածությամբ ծրագրեր:
Վերջիններս փորձում են կյանքում ստեղծվող յուրաքանչյուր իրավիճակում պատասխանատուներ գտնել շրջապատում` եթե դա կանանց, կամ ընտանիքներին աջակցող ծրագիր է, ապա դիմողներին “հրահրում ” են “բացել աչքերը” և մեղսունակ ամուսնուն հանձնել իրավապահ մարմինների ճանկը, այլ ոչ` փորձել պարզաբանել, հասկանալ և արդյունքում նոր լուծումներ առաջարկել և հաղթահարել ստեղծված իրավիճակը; եթե պետություն-հսարակություն հարաբերություններ են ծրագրի ուշադրության առարկան, ապա հարդորումներ են հնչում հեղափոխությունների, բոյկոտների շնորհիվ հասնել իշխանափոխության, արմատական փոփոխությունների և այլն, և այլն:
Զարմանալի հակադրություն, այդպես չէ: Եվ սա դեռ ամենը չէ:
“Մի հարցրու, թե ինչ կարող է քեզ տալ պետությունը, այլ հարցրու ինքդ քեզ, թե ինչ կարող ես անել դու քո երկրի համար”: Այս հոյակապ խոսքերը ժամանակին հնչեցրել է մի երկրի նախագահ, որն (երկիրը, կամ գուցե նրա ետևում կանգնած որոշակի ուժեր միայն) այսօր ամենուր խրախուսում և ամեն կերպ նեցուկ է կանգնում (եթե չասենք հրահրում է) զանգվածային ժողովրդական ընդվզումների, բոքոքի ակցիաների, արյունալի հեղափոխական նախաձեռնությունների նույնիսկ այնպիսի երկրներում, որոնք բազում տարիներ անընդմեջ բարգավաճում էին: Սրանք ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Քենեդիի խոսքերն են:
Անշուշտ ծայրահեղականությունն այստեղ, ինչպես և ամենուր, ևս անտեղի է : Չի կարելի անտեսել կամ հերքել առկա օբյեկտիվ, սոցիալական, հասարակակական, քաղաքական խնդիրները: Բայց և պետք չէ բացառել սեփական կառուցողական ջանգերի արդյունավետության հնարավորությունը, անհրաժեշտ փոփոխությունների համար մեր անձնական ներդրման արժեքավորությունը:
(Մաս Բ)
Անձի կարևորորագույն բնութագրերից է անկախության, ինքնուրույնության և անձնական նպատակների նվաճմանն ուղղված արարքներում ակտիվության աստիճանը, մարդու հետ տեղի ունեցող իրադարձությունների համար անձնական պատասխանատվության զգացումը: Նման բնութագրերի համար օգտագործվում է «վերահսկողության տեղայնացում» հասկացությունը, որի համաձայն մարդիկ տարբերվում են միմյանցից այն բանով, թե որտեղ են գտնում իրենց համար նշանակալի դեպքերի վերահսկումը, առաջացման պատճառները:
Ըստ այդմ առանձնացնում են մարդկանց երկու տիպեր.
Էքստերնալներ – սրանք հակված են կարծել, թե իրենց հետ տեղի ունեցող իրադարձությունները հանդիսանում են արտաքին ուժերի, պատահականությունների, բախտի քմահաճույքի, այլ մարդկանց արաքների արդյուք: Նրանք հոռետես են և կյանքում իրենց համարում են «խաղազինվորներ ընդամենը»: Անգամ սեփական հաջողությունները վերագրում են հանգամանքներին, պատահականությանը կամ այլ մարդկանց կամքին:
Ինտերնալներն ընդհակառակը` մեկնաբանում են նշանակալի իրադարձություններն որպես սեփական ջանքերի արդյունք, ինչպես նաև ձախողումներում տեսնում են սեփական սխալներն ու բացթողումները: Նրանց բնորոշ է ակտիվ դիրքորոշում կյանքի նկատմամբ, անկախություն և պատասխանատվություն: Ինտերնալներն հաճախ կյանքում «հաղթողներ» են, իսկ էքստերնալները հիմնականում «պարտվողներ»:
Մեր իրականության մեջ հաճախ կարելի է հանդիպել էքստերնալ տիպի անձանց: Դա պայմանավորված է նաև մի շարք առօրեական խնդիրներով: Աշխատունակ մարդկանց մի մասը ստիպված պարապուրդի է մատնված, կամ է դժկամությամբ համարկերպվում է անարդարությունների, իրեն համար անհամապատասխան կամ նույնիսկ ստորացոիցիչ հանգամանքների հետ:
Սակայն հոգեբանական վերլուծությունները թույլ են տալիս պնդել, որ հաճախ «ստիպողական հարմարման» հետևում թաքնված է էքստերնալ դիրքորոշումը: Իսկ «անհաջողակ» մարդը երբեմն պարզապես խուսափում է սեփական կյանքի բարելավման ուղղությամբ գործողությունների կիրառումից:
Հոգեբանության մեջ հայտնի «հիվանդության երկրորդական շահ» երևույթը, երբ հիվանդը կարծես օգտագործում է իր վիճակը արդարացնելու համար պասիվությունը կյանքի տարբեր ոլորտներում, պարապուրդը, լուրջ և կարևոր որոշումների ընդունման անհրաժեշտությունից խուսափելը: Նման դեպքերում հիվանդը կարծես օգտագործում է իր վիճակը արդարացնելու սեփական անհաջողությունները, խնդիրների առկայությունը, շփման դժվարությունները:
Էքստերնալի անհաջողությունը նման է դրան. ամենահեշտ բանը կյանքում, որքան էլ պարադոքսալ թվա, անհաջոխակ լինելն է: Սա է միակ «նվաճումը», «կարգավիճակը», որը ջանքեր ու ակտիվություն չի պահանջում, չի ենթադրում որոշումներ կայացնելու անհրաժեշտություն: Բավական է մի անգամ զգալ անհաջողակ լինելու «քաղցրությունը», որպեսզի հեշտությամբ արդարացնել սեփական պարտությունները, հետագայում նաև` ծուլությունն ու աննախաձեռնողականությունը:
Ինչ անել, եթե նկարագրված էքստերնալ տիպի մեջ հանկարծ ճանաչեցիք ձեզ: Միթե դա կյանքի բոլոր ոլորտներում նախագծված պարտությունն է նշանակում: Ոչ, ամենևին: Ինչպես մարդկային բնութագրերի մեծամասնությունը, սա էլ ենթակա է փոփոխության:
Առաջին քայլը կայանում է սեփական դիրքորոշման բացահայտման և ընդունման մեջ: Բացահայտեք ստեղծված յուրաքանչյուր իրավիճակում ձեր «ներդրումը», ձեր բաժինը, հետզհետե ընդարձակելով պատասխանատվության սեփական բաժինը` կյանքում տեղի ունեցող իրադարձություններում:
Նարինե Աբրահամյան-Թովմասյան
Հոգեբան
2 քննարկումներ
Lusine