ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, November 21, 2011 15:26 - 9 քննարկում

Լույսաշխարհի ընթերցող մասնակցին

Հարգելի ընթերցող

Արդեն մոտ չորս տարի, Լույսաշխարհ կայքը լուսավորում է “մեր աշխարհը”: Այն բացառիկ և նմանը չունեցող կայք է` և հայկական իրականության մեջ, և աշխարհում:Լույսաշխարհը տարբերվում է բոլոր այլ ինֆորմացիոն կայքերից նրանով որ այստեղ և հոդվածագիրը, և ադմինիստրատորը , և խմբագիրը ընթերցողն է: Այստեղ չկան աշխատողներ, կայքը ոչ մի տեղից չի ֆինանսավորվում: կայքի պահպանման միջոցները հավաքվում է ընթերցողների նվիրատվությունների միջոցով: Այս տարի Լույսաշխարհը ունեցել է 92 336 ընթերցող, խմբագիր հոդվածագիր, կամ կարճ ասած օգտագործող, մասնակից: Կայքը դիտվել է ավելի քան 28 միլիոն անգամ: ընթերցողի մասնակցի շնորհիվ լույսաշխարհը 56 երկրներում ունի հենման կետ: Այդ հենման կետերը ստղծվել են ձեր, ընթերցողի կողմից: Լույսաշխարհին միանում են մասնակիցներ աշխարհի բոլոր ծայրերից:Նրանք հնարավորություն ունեն մասնակցելու, վերլուծելու, առաջարկելու: Ի տարբերություն այլ ինֆորմացիոն կայքերի, որտեղ ամեն ինչ ուղղորդված է ըստ հովանավորող ուժի շահերի, Լույսաշխարհում իրական դեմոկրատիա է:Այստեղ որոշում է ընթերցող մասնակիցը: Լույսաշխարհին հաջողվել է առանց ֆինանսների և աջակցության, միայն հրաշք համացանցի շնորհիվ հավաքել “հայկական աշխարհը” և ստղծել իրական ինֆորմացիոն ազատություն, ազատվելով ուղղորդված ինֆորմացիոն կապանքներից: Այսօր ԼույսԱշխարհի ամենամեծ քանակությամբ ընթերցողները Հայաստանից են, Այնուհետեվ ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպայի բացառապես բոլոր երկրներից, ինչպես նաև Մերձավոր և միջին արեվելքից, Արգենտինայից, Կորեյայից, Ավստրալիայից,Ղազախստանից, Մարոկկոյից, և նույնիսկ կենտրոնական Ամերիկայից: Դուք բազմիցս անգամ տեսել եք տարբեր երկրներից միացած մեր հայրենակիցներին որոնք մասնակցում են հաղորդումների կամ զրուցում եթերում:
ԼույսԱշխարհի տերը ընթերցողն է և դրա համար ԼույսԱշխարհը ընթերցողից սպասում է նոր հոդվածներ, հղումներ,վերլուծություններ: ցանկության դեպքում կարող եք մասնակցել նաև եթերում:

Հ.Գ. Վերջերս հայկական մամուլում հայտնվել են Լույսաշխարհը վարկաբեկող հոդվածներ: Պատվեր տվողները և հոդվածագրերը կարծում են որ լույսաշխարհը այնպիսի լրատվական միջոց է ինչպես իրենցն է: Աստված թող նրանց փրկի որովհետեվ նրանք չեն հասկանում որ Լույսաշխարհը ԶԼՄ չէ այլ ազատ խոսքի և հասարակական կարծիքի պլատֆորմ:



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Nov 21, 2011 17:23