ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, November 20, 2011 0:43 - 6 քննարկում

ՎԻԼՍՈՆՅԱՆ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ ԵՎ ԵՎ ՌԻՉԱՐԴՍՈՆ ԷՄԻՍԱՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Սեւրի դաշանագրից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը վերցնելն ու Վիլսոնի կողմից ԱՄՆ սենատում այն դնելը` մի բան է, Վիլսոնյան իրավարար վճիռը` լիովին ուրիշ բան է: Ռիչարդ Հովհաննիսյանը միտումնավոր փորձում է սրանք իրար հետ խառնել, որը ստեղծում է ճշմարտանման երեւույթականություն: Իրավարար վճիռն այն է, երբ կողմերը դիմում են /1920 թվականին պատերազմում հաղթանակած Եվրոպական գերտերությունները/ վճիռ կայացնող “դատավորին”, եւ նախապես անվերապահ ընդունում են, որ ինչպիսին էլ լինի վճիռը` նրանք պարտավորվածություն են վերցնում ճանաչել եւ ընդունել այդ վճիռը: Այնպես որ Վիլսոնյան իրավարար վճիռը միջազգային իրավունքի դաշտ է, որտեղ Ռ. Հովհաննիսյանը բացի այն որ որեւէ մասնագիտական պատրաստություն չունի, այլ նաեւ` միտումնավոր ելույթներ է ունենում Արա Պապյանի դեմ թե՛ Լոս Անջելեսում, թե՛ Հայաստանում: Ո՞րն է իր մասնագիտությունից դուրս նրա նմանօրինակ ելույթների նպատակայնությունը` պարզ է: Այսօր ՆԱՏՕ-ն աշխարհաքաղաքական խնդիրներ է լուծում, եւ այդ ծրագրերում Թուրքիան նրա համար կարեւոր լծակ է: Եվ այս դեպքում նրանց պետք չէ հայ ժողովրդի տարածքային փոխհատուցման, պահանջատիրության եւ միջազգային իրավունքի հիմքով ազգային համաժողովրդական ոգեւորությունը: Հայ-Թուրքական պրոտոկոլներում տեղ գտած Թուրքիայի սահմանների ճանաչման նախապայմանը` նույն արեւմտյան շահերի տրամաբանության արտահայտությունն է: Եվ ուրեմն, Ռիչարդ Հովհաննիսյանի նմանները կատարում են քաղաքական պատվեր` հնչեցնելով – “բավարարվեք ինչ որ ունեք” կարգախոսով, որպեսզի հայ ժողովրդի մեջ սերմացվի անհուսության եւ պահանջատիրությունից նահանջի ընդհանրական տրամադրությունը: Ռ. Հովհաննիսյանի նմանները, որոնք տարիներ շարունակ իբր Մեծ Եղեռնի ճանաչման համար գործունեությունն են կատարել` դառնում է աբսուրդ, կամ քողազերծվում է նրա պատվերով “երգիչ” լինելու փաստը, քանի-որ տրամաբանական հակասություն կա նրա նմանների վարքագծում: Արդյո՞ք հայ ժողովուրդը պահանջում է Մեծ եղեռնի միջազգային ճանաչում` բարոյական “բավարարվածություն” ստանալու համար, թե՞ ունի նաեւ պահանջատիրություն, քանի-որ հայրենազրկված է դարձել 1915թվականի ցեղասպանության պատճառով: Անշո՛ւշտ մենք ունենք պահանջատիրություն, եւ Ռ. Հովհաննիսյանի նման էմիսարները չեն կարող խաբեությամբ ի չիք դարձնել հայ ժողովրդի միջազգային իրավունքով /Վիլսոնյան իրավարար վճիռ/ հաստատված հնարավորությունների նկատմաբ պայքարի ոգին:

A.ARMIN



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Պապին Դավթյան
Nov 20, 2011 9:24