ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Saturday, November 19, 2011 15:31 - չքննարկված
Բյուջեի քննարկումը խորհրդարանում անցավ բուռն բամբասանքով,շարիկ գլորելով :Պատգամավորների մեծամասնությունը “դասից թռել էր” մառոժնի ուտելու, որովհետեվ իրենց բյուջեն չէր քննարկվում, այլ պետության:
“Կճշտենք”,- այսպես է արձագանքել վարչապետ Տիրգան Սարգսյանը, երբ մեր թղթակիցն ԱԺ-ում նրանից փորձել է ճշտել, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ իր նախարարը երկրիս բյուջեի քննարկման ժամանակ “շարիկ է գլորում”։
Հիշեցնենք, որ խոսքը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մասին է, ով այսօր ԱԺ-ում “ipad”-ով “շարիկ էր գլորում”։ Իսկ այդ ընթացքում ելույթ էր ունենում “Ժառանգություն” խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով հանքարդյունաբերության ոլորտի թերացումները։
Ի դեպ, ինքը՝ նախարարը, մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է, թե նման բան չի եղել։
ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ