Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, November 16, 2011 10:43 - 4 քննարկում

ՓԱՌՔ ԱԶԳԻՆ ԵՎ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ:

Հարգելի Սվետլանա ձեր շարադրանքը ինձ ոգևորեց գրել այս բացատրությունը մեր հայրենակիցների համար, որպեսզի մի փոքր կարծիք կազմեն իրենց նախնյաց մասին: Դուք ճիշտ եք,մենք ապրում ենք կալի յուգայում(երկաթե-դարում կամ մեղքի դարաշրջանում, որը տևում է 432000 տարի ):Այն սկսվել է 3102 թվականի փետրվարի 18-ին Քրիստոսից առաջ, ըստ Ջյոտիշ Շաստրայի աստղագիտական ուսումնասիրության տվյալների:Այդ տարի երկնքում տեղի է ունեցել մոլորակների հազվադեպ շքերթ-պարադ:Մեզ թվում է, թե դա հսկա մի ժամանակահատված է, սակայն եթե համեմատելու լինենք, ապա կստացվի այսպես:Բրահմա Լոկայի(բարձրագույն մոլորակ ) մեկ օրը մեր 1000 տարին է, ուստի դա ընդամենը 432000 օր է:Այստեղ պիտի նշեմ, որ տիեզերքում էլ գոյություն ունի գիշեր-ցերեկ, և երբ տիեզերական գիշեր է լինում, ապա մեր Երկիր մոլորակի նման մոլորակները դատապարտվում են մահվան-կործանման, քանզի նրանց գոյությունը կախված է Արևի էներգիայից:Իսկ Բրահմա լոկան կամ բարձրագույն մոլորակները նրանք ինքնալուսավորվող են և չեն կործանվում:Եվ այսպես, Կալի յուգան սկսվել է 5000 տարի առաջ և դեռ երկար կշարունակվի ըստ մեր ժամանակաչափի, սակայն կալի յուգայում կան փոքրիկ-մինի Սատյա յուգաներ(ոսկե դար):Մեր ներկա կյանքի ժամանակահատվածը, Ոսկե դարի աղջամուղջն է համարվում, բայց Ոսկե դարը կտևի 10000 տարի, որից հետո առավել կվատանա կյանքը երկրի վրա:Այս 4 դարաշրջաններում մարդու կենսաձևի փոփոխությունը, կախված է մարդկանց գիտակցությունից:Դա տեղի է ունենում այն պատճառով, որ գոյություն ունի ՏԻԵԶԵՐՔԻ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ, որի անունն է ԱՐ կամ ՌԱ (և պատահական չէ, որ մեր երկիրը կոչվել է ԱՐՐԱՏԱ, քանզի մյուս բոլոր Արիական ազգերը ունեին կամ մեկը կամ մյուսը և միայն մենք ունեինք և ԱՐ-ը և ՌԱ-ն): Քանի որ մոլորակը, արևային համակարգը և մեր գալակտիկան(ՀԱՐԴԱԳՈՂ) փաստորեն սուրում- թռչում-սլանում են, ապա ժամանակ առ ժամանակ հեռանում կամ մոտենում են ԱՐ-ՌԱ-ին:Որքան հեռանում են, այնքան մթագնում է մարդկանց բանականությունը և հակառակը:Հիմա արթնացման ժամանակահատված է, քանզի անընդհատ մոտենում ենք ԱՐ-ՌԱ-ին: Սա նման է մեր մոլորակի 4 եղանակներին:Երբ ձմեռ է բնությունը կամ որոշ կենդանիներ քուն են մտնում, երբ գարուն է արթնացում է և այլն:Կալի յուգայի հիմնական թերությունն այն է, որ մարդկային կաստաները=խավերը————-(գոյություն ունի 4 կաստա,1) ԲՐԱՀՄԻՆԱԿԱՆ,որն է հոգևոր դասը:Մարդու մարմնի վրա, գլխի գագաթից մինչև վզի տակն է: 2) ՔՇԱՏՐԻԱ, զինվորական-ռազմական խավը, որոնք են Արքաները, գենեռալները, ոստիկանները և այլն:Մարդու մարմնի վրա, վզի տակից մինչև սրտի տակը: 3) ՎԱՅՇԻԱ, որն Է առևտրական խավը:Վաճառականներ, բիզնեսմեններ, գյուղացիներ:Մարդու մարմնի վրա, սրտի տակից մինչև գոտկատեղ: 4)ՇՈՒԴՐԱ, որն է սևագործ բանվորների խավը:Մարդու մարմնի վրա ոտքերն են: Կա նաև 5-րդ կաստան, սակայն նրանց մարդ չեն համարում, դրանք են հարբեցողները, թմրամոլները, շան միս ուտողները, պոռնիկները և այլն:Սրանք անհպելիներն են, հասարակության տականքն են:Ըստ Արիական օրենքների կաստաները դոգմատիկ-կարծրացած չեն, եթե մարդ ծնվել է ցածր կաստայում կարող է բարձրանալ, փոխել կաստան եթե նրա հոգևոր և ինտելեքտուալ մակարդակը թույլ է տալիս:Միջնադարից սկսած Հնդկաստանում Բրահմինները սարքեցին դոգմատիկ-կարծրացած կաստաները և մարդիկ չէին կարողանում բարձրանալ, դրա համար երբ եկավ ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻՆ, լինելով բրահմին բայց իմանալով ճիշտ օրենքը փշրեց կաստայականությունը:Կաստայականությունը նրանով է լավ, որ հասարակության մեջ ինքնազարգացման,ինքնամաքրման,ազնվանալու տենդենց կա):————խառնվում են և դրա պատճառով քաոսային իրավիճակ է ստեղծվում:Կալի յուգայի ընթացքում միշտ լինում են պատերազմներ, սով, բազմաթիվ հիվանդություններ, քանզի հասարակությունը բարոյական անկման մեջ է և միևնույն ժամանակ չի տիրապետում ՎԵԴԱՆԵՐԻՆ կամ ինչպես ասում են ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԳԻՏԵԼԻՔԻՆ:Անգամ այն գիտնականը, որը Նոբելյան մրցանակ է ստանում, բայց չի տիրապետում ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԳԻՏԵԼԻՔԻՆ չի համարվում կրթված:Սա է մեր Արիական օրենքը:Ինչ վերաբերում է մսակերությանը, ապա այստեղ ուզում եմ մի փոքր կանգ առնել:Քանի դեռ սպանությունը օրինականացված է երկրի վրա, անվերջ պատերազմներ կլինեն:Կհարցնեք ինչպես թե օրինականացված է:Այո՛ սիրելի հայրենակից, քանի դեռ մարդը միս է ուտում անվերջ պատերազմներ են սպասվում(սա իմ միտքը չէ այլ մեր նախնիների):Նախ մարդը իր ֆիզիոլոգիական կառուցվածքով մսակեր չէ, այլ պտղակեր և դա ձեզ կասի ամեն գրագետ բժիշկ, քանզի գազանների ստամոքսա-աղիքային այդ հատվածը, որտեղից անցնում և դուրս է գալիս սննունդը ընդամենը 3-5 մետր է իսկ մարդունը 8-13 մետր:Եվ միսը չկարողանալով լրիվ դորս գալ մնում, նեխում է, որի պատճառով էլ առաջանում է հիվանդությունների մեծ մասը(ընկերս շաքարախտ էր ձեռք բերել, ասացի միս մի կեր 3 ամսից կանցնի, այդպես էլ եղավ):Մենք իրավունք չունենք կենդանիներին սպանելու, մեր նախնիները դա անում էին տարին ընդամենը մի քանի անգամ միայն հատուկ ծիսակարգ-մատաղի ժամանակ, բայց նրանք կիրառում էին իրենց գիտությունը և այդ ձևով արագացնում էին կենդանու հոգևոր զարգացում-էվոլուցիան(եթե չես կարող արագացնել էվոլուցիան, ապա իրավունք չունես սպանել):Կենդանին զգում է, որ պիտի իրեն սպանեն և ինքնապաշտպանական բնազդով թունավորում է ամբողջ միսը:Մեր նախնիները, եթե պիտի ուտեին այդ միսը, ապա հատուկ մանտրա-աղոթքով ստանում էին այնպիսի էներգետիկ դաշտ, որում կենդանին հայտնվում էր հոգեզմայլության վիճակում և սրի հուժկու-հատու հարվածով կտրում էին վիզը:
Այսօր մսարտադրությունը, կլանում է մոլորակի ջրի պաշարների 70 տոկոսը:Միևնույն ժամանակ ամեն բուսակեր անձ տարին փրկում է անտառահատման 0,03 տոկոս(քանզի դրանք հատում են և արոտավայր են դարձնում):Սրանք առավել կարևոր են այսօր, քանզի մոլորակի թոքերը վտանգնած է, իսկ ջուրը չի հերիքում:Մսակերությունը նաև ագրեսիա է առաջացնում և այն միտքը, թե մսակերները ավելի ուժեղ են ֆիզիկապես բացարձակ սուտ է:Աշխարհի ամենաուժեղ կենդանիները բուսակերներն են օրինակ՝ փիղը,ռնգեղջուրը,ձին, ուղտը և այլն:Առյուծը 20 ժամ քնում է օրվա մեջ, դե պատկերացրեք:Հարգելի Սվետա ինչ վերաբերում է այն մտքին, թե Կալի յուգայում ծնվողները ունեն շատ վատ քարմա=գործողության օրենք(ինչ իմպուլս դուրս է գալիս պիտի հետ վերադառնա, սակայն այստեղ մի գաղտնիք կա, եթե դրական է ապա կրկնակի ուժգնությամբ է վերադառնում, եթե բացասական է քառակի ուժով) դա այդքան էլ այդպես չէ:Բոլորս միևնույն է պիտի անցնենք մեր հոգևոր էվոլուցիան(խոսքը Արիների մասին է) և դառնանք ԱՍՏՎԱԾՆԵՐ:Այսպիսով, ընդհակառակը ավելի դժվար է Կալի յուգայում անել այդ:ԵՎ քանի որ պայմանները անբարենպաստ են, ապա էվոլուցիան ավելի արագ է ընթանում, հոգևոր ոլորտում:Հիմա գանք Բհակտի յոգային:Բհակտի յոգան բացարձակ սիրո և նվիրվածության ճանապարհն է:Քանզի Կալի յուգայում մթագնում է մարդկանց միտքը, ապա այս կերպ առավել հեշտ է հասնել ՄՈԿՇԱՅԻ, այսինքն ազատագրման, որն է ազատագրում Քարմայի օրենքներից(ՄՈԿՇԱ=ազատագրում, այսինքն մարդն ազատվում է մահվան և ծննդի այդ անիվից, որին ի վերջո պիտի հասնեն բոլոր Արիները):ՓԱՌՔ ԱԶԳԻՆ ԵՎ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ:

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ 11-16-11

LERNIK



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Nov 16, 2011 13:08