ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, November 16, 2011 10:34 - 4 քննարկում
Սարմադն ասաց՝ Երկինքը Մուհամմեդի մեջ Էր…
17–րդ դարում,Հնդկաստանում ապրել ու գործել Է հռչակավոր մի հայ բանաստեղծ ու փիլիսոփա՝ Հազրաթ Սարմադը:Նա եղել Է Պարսկաստանից Հնդկաստան տեղափոխված հայ,որի և´հայրը,և´մայրը եղել են զտարյուն հայեր:Սակայն Սարմադը եղել Է մուսուլման,իսկ ավելի ուղղակի ասած՝ եղել Է Սուֆի,որը մահմեդական կրոնի մի ճյուղ Է:Հնդկաստանում հանրահայտ Թաջ Մահալը կառուցած Շահ Ջահանի ավագ որդի Դարահ Շիկոհը կրոնական դասեր Է առել Սարմադի մոտ և եղել Է նրա լավագույն բարեկամը:Հետագայում Շահ Ջահանի երրորդ որդին ապստամբեց հոր դեմ,բանտեց նրան և սպանեց Դարահ եղբորն ու նրա գուրու Սարմադին:Այս հռչակավոր հայը՝Սարմադը,թաղված Է Դելիի հանրահայտ Ջամա Մզկիթի բակում և արդեն 400 տարի Է,որ հնդիկ ժողովուրդը նրա գերեզմանը դարձրել Է սրբավայր,որի մոտ աղոթքներ են անում:Նա համարվում Է հնդիկ բանաստաղծների ու իմաստունների մեջ ամենահանճարեղներից մեկը:Իսկ ահա մենք՝հայերս,ոչինչ չգիտենք այդ հայի մասին,որով հպարտանալ կարող Էինք միայն,ինչ Է թե՝ նա Սուֆի Էր և ո´չ քրիստոնյա:
Սարմադն ասում Է. Կրոնը ոչ մի կապ չունի մարդու հոգևորի հետ,ոչ մի կրոն մարդուն չի մոտեցնում Աստծուն:Ամեն մի կրոն ստեղծված Է այս կյանքում ընդհամենը ծառայելու մարդ արարածին:Հոգևորի համար,հոգևոր վերելքի ու Աստծուն հաղորդակից լինելու համար,գոյություն ունեն çատ ուրիç հոգևոր միջոցներ,որոնք անհամեմատելի վեր են կանգնած բոլոր կրոններից…
Եվս մեկ փիլիսոփայություն Սարմադից.
Մոլլան ասաց՝ Մուհամմեդը երկինք գնաց,
Սարմադն ասաց՝ Երկինքը Մուհամմեդի մեջ Էր…
Արթուն միտք ունեցողը կհասկանա çատ ավելին այս տողերից…
Svetlana Margaryan
4 քննարկումներ
Արտակ