ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, November 13, 2011 23:29 - չքննարկված
Բեռլուսկոնին զգուշությամբ հեռացավ եվրոճահճից…
Իտալիայի նոր վարչապետ է դարձել Եվրամիության նախկին կոմիսար Մարիո Մոնտին: Նոյեմբերի 13-ի երեկոյան նախագահ Ջորոջո Նապոլիտանոն նրան հանձնարարել է նախարարների նոր կաբինետ ձեւավորել:
Լրագրողների առջեւ ելույթ ունենալով` 68-ամյա տնտեսագիտության պրոֆեսորը եւ միլանյան հայտնի համալսարանի դեկանը հայտնել է, որ համատեղ ուժերով Իտալիան կարող է հաղթահարել պարտքային ճգնաժամը, տեղեկացնում է Associated Press-ը:
Նախկին վարչապետ Բեռլուսկոնին հրաժարական էր տվել նոյեմբերի 12-ին, այն բանից հետո, երբ զրկվել էր խորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունից: Նաեւ` երբ խորհրդարանը կատարեց նրա կողմից դրված պայմանը, այն է երկրում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված օրենք ընդունեց, որը, մասամբ, ներառում է ԵՄ ղեկավարության հետ համաձայնեցված հակաճգնաժամային միջոցառումները: