ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, November 13, 2011 1:05 - 12 քննարկում

Հայրենասիրության Դրսևորումները

Դեռևս Արաբոյի ժամանակներից հայ ազգային-ազատագրական պայքարի անհրաժեշտությունը գիտակցող տարոնցիները իրենց իրենց տեսակետներով ու պայքարի միջոցներով բաժանվում էին երկու մասոի:Այդ բաժանումը մեր համոզումով,ոչ թե գալիս էր ինչ որ կոնկրետ քաղաքական սկզբունքներին տուրք տալուց,այլ գալիս էր հայ խառնվածքից,նրա մարտունակության պաշարից,այսինքն՝ ցեղ,ազգ և ժողովուրդ հասկացությունների միջև եղածանջրպետից:
Հայ հասկացողությունը,որ իր մեջ ինքնին,ինչպես բոլոր ձևավորված ազգերը,ներառում էր այդ երեք կատեգորիաները,պետք է որ ազատագրական պայքար սկսելուց առաջ,առանց ինքնախաբեության դիմելու,սահմաներ այդ երեք հասկացությունների տեսակարար կշիռը,որակը և քանակը:
Փորձենք բացատրել:
ՑԵՂԸ,լինելով արմատն ու նախահիմքը ազգի,ամենաակտիվ ձևով է արձագանքում ներքին և արտաքին վտանգների դեպքում,առանց գաղափարների ու հոսնքների ,առանց պետական հրահանգների տուրք տալու:Հայրենիք հասկացողությունը դարձնելով սրբություն-սրբոց,ցեղի ներկայացուցիչները իրենց դավանանքին շաղախում են քաջություն ու անձնազոհություն:Կանգնելով ռազմական հայրենասիրության շեմին,նրանք վտանգի պահերին ոչ միայն դառնում են դրոշակակիրը բոլոր ազատագրական պայքարների ժամանակ ,այլև իրենց ինքնամոռաց զոհաբերումով դառնում արաջատարը ամեն կռվի: Ազգերի ազատագրական պայքարի պատմության մեջ ճակատամարտներում հաղթել է նա,ում բանակում ցեղորեն մտածողները շատ են եղել:Ամբողջովին ազգային արժանապատվություն ճառագող ցեղի ներկայացուցիչը անհամեմատ անհամբեր է և պայքարի մուջոցների մեջ նախապատվությունը տալիս է միմիայն զենքին:Ցեղորեն մտածողների թիվը լինելով ամբողջովին որակ,միշտ էլ քանակով քիչ են եղել,մանավանդ,երբ դարեր շարունակ ցեղը կորցրել է իր ազգային պետականությունը:
ԱԶԳ հասկացողությունը ածանցվելով ցեղից,որոշակի դրական պայմաններ է ստեղծում ցեղի գործունեության համար:Լինելով ցեղի ակտիվ միջավայրը,նա հավանություն է տալիս ցեղորեն մտածողին,զորզվիգ է կանգնում նրան և միայն լինել-չլինելու դեպքում է հարում զենքին:Հակամարտ չլինելով ցեղի հետ,ազգը իր քանակով,«խելացիությամբ»,«կրթվածությամբ»,«դիվանագիտությամբ»,ուրիշ ազգերի պատմությունից «դաս արած»,մի տեսակ սրտացավությամբ միշտ էլ կաշկանդել է ցեղի գործողությունները՝ «ժամանակը չէ»,«մենք քիչ ենք»,«մի ծաղկով գարուն չի գա»…հորդորներով:Ազգն անհամեմատ խաղաղ որերում է դրսևորում իր հատկանիշները:Ազգի բոլոր հոգևոր ու նյութական արժեքների վրա կա ցեղի ոգու կնիքը:
ԺՈՂՈՎՈՒՐԴ հասկացողությունը ազգի միջավայրն է,այն էլ պասսիվ միջավայրը:Եթե ազգը լինելով մարտականորեն տրամադրված ցեղի միջավայրը,վերջինիս գործողությունները կարող է կաշկանդել միայն հորդորներով,ապա ժողովուրդը,բացառությամբ տնտեսական հարցերից,միանգամայն անտարբեր է ազգի գործունեությանը:Նրա համար խորթ է ցեղ հասկացողությունը,նա հազիվ մոտավոր պատկերացում ունի ազգի մասին,այն էլ որպես իր պատկանելիությունը իմանա:Ժողովուրդը ցեղորեն մտածողի մարտնչող հայրենասիրությունը համարում է չարիք,զենքը՝ սատանայի գործիք,որ աջնպես սպառնալիքի տակ է դնում խեղճի ունեցվածքը,էլ չենք ասում կյանքը:Ժողովուրդ հասկացողությունը,հակառակ ցեղ և ազգից,հերոսներ չի ծնում,քանի որ ամեն մի պատերազմ,անկախ նրա բնույթից ու նպատակից,նա համարում է չարիք:Նրա մոտ չկա ստրուկ և ազատ հասկացությունները.նա ունի միայն գոյի և սեփականության գիտակցում,այն էլ ոչ թե արժանապատվությամբ պահպանելու նախապայմանով:Չարին չհակառակվել,քրիստոնեության ամբողջ վարդապետությունը ընդունել հալած յուղի տեղ,իսկ մորթվելու պահին «Տեր ողորմիա»-ին ապավինել,ահա ժողովուրդ հասկացությունը:
Հիշյալ հասկացությունների մասին մեր ասածը առավել հասկանալի դարձնելու համար բերենք բնորոշ մի օրինակ:
Դեպքը կատարվել է Վանի հարավում գտնվող Վոշիկ գյուղում:Աղբակի դաշտում ապրող քրդական ցեղերից մեկի առաջնորդը՝ Սեյիդ աղան,իր հերթական այցելությունն է կատարում Վոշիկ գյուղ և հյուրընկալվում իր վաղեմի «քիրվա» Մոսոյի տանը:Գիշերելով իր հայ բարեկամի տանը,քուրը գիշերվա ուշ ժամին մոտենալով ընդհանուր սենյակում պառկած տանտիրոջ 13տարեկան աղջկան՝ Մարիամին,բռնաբարում է նրան:Համոզվելով որ երեխան ուշաթափվել է և ի վիճակի չէ աղմուկ բարձրացնելու,գալիս հանգիստ պառկում ու քնում է:
Լուսադեմին ուշքի եկած Մարիամը արթնացնելով իր երեք եղբայրներին,պատմում է իր հետ կատարվածը:Իրենց քրոջը դժբախտացրած քրդին պատժելու վերաբերյալ երեք տեսակետներ են առաջ քաշում եղբայրները:Եղբայրներից փոքրը,Գառնիկը առաջարկում է կատարված դեպքի մասին շտապ տեղյակ պահել Վանի կուսակալին,որպեսզի քուրդը պատժվի որենքի սահմաններում:Կրտսեր եղբայրը ՝ Մամիկոնը,որի համար Մարիամը ամենասիրելի քույրն էր,յմբոստ կեցվածք է ընդունելով,առաջարկում է Սայիդ աղային արթնացնել,կապել նրան բակի սյուներից մեկին ու մի լավ ծեծել,որպեսզի ինչպես մտածում է Մամիկոնը,աջլևս չփորձ անպատվել որևէ հաջ ընտանիքի պատիվը:Երկու եղբայրներին ուշադիր լսելուց հետո,ավագը,Հովակիմը,որն ամուսնացած էր,երեք երեխաներ ուներ,ոչ մի փորձ չի անում հակաճառել եղբայրներին:Ծխախոտ-ծխախոտի ետևից ծխելուց հետո,նա մտնում է գոմ,թաքստոցից հանում է պանդխտությունից իր հետ բերած միակ առարկան՝ հրացանը,հանգիստ մտնում է իրենց տուն և հրացանազարկ անում հանգիստ քնած Սեյիդ աղային:Կրակոցից արթնացած ամբողջ ընտանիքին,մասնավորապես իր երկու եղբայրներին արանց հրաժեշտ տալու,Հովակիմը հրացանն ուսին բարձրանում է Շատախի անմատչելի լեռները:Քրոջը բռնաբարողին կարող էր սպանել միայն ցեղորեն մտածող եղբայրը,տվյալ դեպքում Հովակիմը:Երեք եղբայրներից ո՞րն էր իրավացի.մեր կարծիքով Հովակիմը:Կարծում ենք,որ երեք եղբայրների օրինակով,ընթերցողը պատկերացում կազմեց նման հանգամանքներում ցեղ,ազգ,ժողովուրդ հասկացությունների դրսևորման մասին:
Հակոբջան Թադևոսյան
1989թ.



12 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Վաղինակ
Nov 13, 2011 2:17