Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, November 9, 2011 2:35 - 8 քննարկում

Այդ ազգային հանցագործ դիկտատուրան պետք է օր առաջ՝ հրաժարական տա:

Ռուբեն ջան, ուզում եմ մի փոքր սիրտումս կուտակվածն դուրս հանել ու քեզ հետ կիսվել:Եղբայր ջան, ես և ընտանիքս ահա երկար տարիներ ապրում ենք Հունգարիայում ու աշխատացնում ենք ՝ընտանյոք հանդերձ մեր կողմից հիմնած, Եվրոպական օրենքներով հաստատված «ՍԱՍՈՒՆ» Հայկական Առևտրա-արտադրական միությունը,որի մեջ ունենք ՝արտադրելու և արտահանելու բոլոր իրավաբանական օրենքներից բխող թույլտվությունները:Ես՛ ,,զարմանում,, եմ,որ մեր երկրի իշխանությունները անընդհատ խոսում են Եվրոպական օրենքներից,բայց ներքուստ ամեն գնով պահպանում են ասիական,սուտի գողական հաբռգած մենաշնորհի գործոնը:Ես՛ լավ եմ հասկանում,որ մեր ժողովուրդը ՝ արդեն 20 տարուց ավել խաբված է ու դեռ խաբվում է իր վախկոտության պատճառով…բայց կարծում եմ,որ պետք է անցնել բացահայտ գործողությունների ու որքան հնարավոր է մանրուքներով հագեցած ձևով մեր ժողովրդին ասել ողջ ճշմարտությունը. առ այն,որ եթե հիմա օրինակի համար ես՛ ունենամ այնքան գումար,որ կկարողանամ Իմպորտ և Էքսպորտ ճյուղը աշխատացնել,ապա այս երկիրը ինձ չի ասի,-որ ես իրավունք չունեմ ՝ ներմուծել այս կամ այն ապրանքը,քանզի արդեն այդ գործով ինչ-որ՜ մեկը զբաղվում է…. և այլն:Հայաստանի Հանրապետության ողջ քաղաքական կազմը ներառյալ նրանց սնուցանող ՝,,նախկին լավ տղաներ,, հորջոջվող բջի զավակները օգտվելով մեր միամիտ ու վախկոտ ժողովրդի տնտեսական ծաննր վիճակից . բացահայտ կատարելով Մոսկվայի իրենց տերերի հակա հայկան հրահանգները, մեր տառապած ժողովրդին աստիճանաբար տանում են կործանման:Ամենայն մաքուր հոգով ցանկանում եմ ասել,որ եթե այսպես շարունակվի ևս 10-ը տարի,ապա հայաստանը՝ կկանգնի անդունդի եզրին:Ռուբեն ջան, եթե չեմ սխալվում՝Հայաստանի Հանրապետությունը 1991-1992 թթ. անդամագրվելով Միացյալ Ազգերի Կազմակերպությանը՝ իր հերթին պարտավորվել է ,որպես անդամ պետություն աջակցել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների համընդհանուր հարգանքին ու պահպանմանը. նաև , նկատի առնելով,որ ՄԻացյալ Ազգերի Ժողովուրդները կանոնադրության մեջ հաստատել են իրենց հավատը մարդու հիմնական իրավունքների, անձի արժանապատվության ու արժեքի,տղամարդու և կնոջ իրավահավասարության նկատմամբ և որոշել են նպաստել ընկերային /սոցիալական/ առաջընթացին ու կենսապայմանների բարելավմանը՝ առավել ազատության պայմաններում….. և այլն:Հետեվապես,եթե քսան տարի անց,դեռ գործում է ձվի,շաքարավազի, ձեռքի հեռախոսի,մսի….. այսպես կոչված ՝Բոլշեվիկյան գողական ,,մենաշնորի,, ինքնագոհ գործոնը հայաստան աշխարհում, ապա այդ ազգային հանցագործ դիկտատուրան պետք է օր առաջ՝ հրաժարական տա…..:Կրկնում եմ, պետք էլ չդանդաղել ու ժողովրդին ոտքի կանգնեցնել ու….ձերբազատվել վերջիններց:՝

Muschegh Tovmasyan



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Nov 9, 2011 3:36