ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, November 6, 2011 22:59 - 4 քննարկում
Հա՛…հա՛…հա՛… Հայաստանցի մաֆիոզ Դաշնակը կաշառք տա՞: Զաստավիտով անել կտա՛…,Կամ “Սաշիկը հեչ Վահանը մեջ”:
«Սաշիկի տղան, Վահանի աղջիկը դասի չեն եկել, բայց դիպլոմ են ստացել»
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ
ՆՈՅԵՄԲԵՐ 4, 2011 19:48
ՆՈՅԵՄԲԵՐ 4, 2011 19:48
Նախկին ԿԲ ղեկավար Բագրատ Ասատրյանը բացում է դասախոսի իր գաղտնիքները՝ հայտնի մարդկանց երեխաների մասին:Այսօր «Հայացք» ակումբում 2012-ի բյուջեի քննարկումից հետո Aravot.am-ի հետ զրույցում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նշեց, որ դասավանդում է Երեւանի պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում եւ շատ հայտնի մարդկանց, պաշտոնյաների զավակներին դաս է տվել: Մենք փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ո՞ւմ է դասավանդել պարոն Ասատրյանը եւ ինչպիսի՞ ուսանող է եղել: Բ. Ասատրյանի խոսքերով՝ «Հայտնի մարդկանց երեխաներից ում ասեք՝ բոլորին էլ դաս տվել եմ, ով էլ մտքներովդ անցնի, ում գիտեք: Քոչարյանի երեխաներին ոնց որ դաս չեմ տվել, կարող է տված էլ լինեմ, չեմ հիշում, բայց Սերժ Սարգսյանի աղջկան դասավանդել եմ, նորմալ ոսանող էր: Սաշիկի տղային եմ դասավանդել, որը ոչ մի անգամ դասի չի եղել, իմ ուսանողն է եղել, քննությանը չի ներկայացել, վստահ եմ, որ դիպլոմը իրեն տվել են, գնացեք ստուգեք»: Լրագրողներից մեկի հարցին՝ քննությունը դուք չե՞ք նշանակել, պարոն Ասատրյանը պատասխանեց, որ՝ ոչ, իսկ թե քննություն չստացած ուսանողն ինչպե՞ս է, այնուամենայնիվ, դիպլոմ ստացել, կամ ստացե՞լ է, թե՞ ոչ՝ զրուցակիցը ժպիտով պատասխանեց, որ կարծում է՝ ստացել է. «Ոչ թե կարծում եմ, այլ՝ վստահ եմ: Նա եւ ընդդիմադիր դաշտից Վահանի (նկատի ունի Վահան Հովհաննիսյանին,-Հ.Ջ.) աղջիկը, որի հետ ամուսնացել էր, երկուսն էլ իմ ուսանողներն են եղել եւ ոչ մի անգամ դասի չեն եղել, քննությանն էլ չեն ներկայացել»: Մեր հարցին՝ քննությունը նշանակելու համար կաշառք ձեզ չե՞ն առաջարկել՝ պարոն Ասատրյանը վստահեցրեց, որ ինքը 25-26 տարվա դասախոս է եւ երբեւէ իրեն կաշառք չեն առաջարկել: Նշենք, որ Բ. Ասատրյանը ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս է եւ դասավանդում է բանկային գործ, դրամավարկային քաղաքականություն:Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
4 քննարկումներ
sofia