ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, November 4, 2011 3:27 - չքննարկված

Եթե ընդունվի ընտրությունների անցկացման այս տարբերակը, ապա նախագահ կդառնան… կամ Քոչարյանը, կամ Կարեն Կարապետյանը:

ՀՅԴ-ն պատասխանում է ՀՀՇ-ի մեղադրանքներին

Լրահոս || 14:08 / 04.11.2011

Ս.թ. նոյեմբերի 2-ին, հյուրընկալվելիս Կենրտրոն հեռուստաընկերության <<Ուրվագիծ>> հաղորդաշարին, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանդես եկավ ՀՅԴ հասցեին զրպարտչական և բացահայտ ստահոդ հայտարարություններով: Դաշնակցությանն ուղղված մերկապարանոց մեղադրանքները պատասխանի արժանի չէին լինի, եթե պրն. Մանուկյանը չաղճատեր իրականությունը և դեպքերի իրական ընթացքը:
Մասնավորապես, պրն. Մանուկյանը պնդում է, որ իրենք առաջ են քաշել ընտրությունների արդար անցկացումն ապահովող չորս պայման, որին ՀՅԴ-ն չի միացել և իբրև թե, չի աջակցում: Այդ պայմաններն են.
1. Քվեարկողների մատերի թանաքանշումը, որը կկանխի կրկնակի քվեարկությունը,
2. Ընտրությունների ընթացքի մոնիտորինգը,
3. Նկարահանումները,
4. Մասնակցության ցուցակների հրապարակումը:
Ի տարբերություն ՀԱԿ առաջնորդի, որը միայն վերջին հանրահավաքին է անդրադարձել ընտրությունների կազմակերպման որակին, ՀՅԴ-ն (և Ժառանգությունը) դեռևս մայիս ամսին ներկայացրել են ընտրական օրենսդրության այլընտրանքային տարբերակ, որը շուրջ 20 դրույթ էր պարունակում, որոնք ընտրությունների կազմակերպումն ավելի արդար, ազատ և թափանցիկ կդարձնեին: Հիշենք առաջարկներից մի քանիսը.
1. Սահմանել 100% համամասնական ընտրակարգ:

2. Փոխել ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը:

3. Բազմակի քվեարկությունների և լցոնումների բացառման նպատակով.
3.1. Քվեարկության մատյանների (քվեարկածների ստորագրություններով) հրապարակում (տեղամասում քվեարկած ընտրողների ցուցակները (այդ թվում` լրացուցիչ ցուցակները),
3.2. Քվեարկության կազմակերպման և հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում,
3.3. Քվեարկությանը մասնակցող յուրաքանչյուր ընտրողի անձնագրի սկանավորման և արխիվացման իրականացում,

4. Քվեարկության արդյունքների հաշվառման համակարգի զարգացման նպատակով.
4.1. Ներդնել էլեկտրոնային քվեատուփեր, որոնք հաշվարկում են և հնարավորություն են տալիս ցանկացած պահի իմանալ քվետուփում առկա ծրարների (քվեարկության մասնակիցների) թիվը,
4.2. Փոփոխել քվեածրարների հաշվարկման կարգն ու հերթականությունը:

5. Նախընտրական քարոզչության սահմանման, հասանելիության և հավասարության ապահովման նպատակով.
5.1. Օրենքով ամրագրել, որ ՀՌԱՀ-ը պետք է հրապարակի իր մոնիթորինգի և վերհսկողության մեթոդիկան (ԵԱՀԿ-ի նման, թե ինչպես է գնահատում անկողմնակալությունը),
5.2. Սահմանել նախընտրական քարոզչություն հասկացությունը,
5.3. Սահմանել, որ նախընտրական քարոզչության ժամանակ հեռուստառադիոընկերությունների գովազդի մեկ րոպեի սակագինը չի կարող գերազանցել տվյալ հեռուստառադիոընկերության վերջին 6-ամսվա ընթացքում տեղ գտած եւ տվյալ եթերաժամի համար նախատեսված առևտրային գովազդի մեկ րոպեի միջին արժեքը:

6. Թաքնված ընտրակաշառքների բացառման նպատակով օրենսդրորեն կարգավորել «բարեգործական» հիմնադրամների և կուսակցությունների գործունեությունը նախընտրական և ընտրական փուլերում:

7. Վարչական ռեսուրսի օգտագործման բացառման նպատակով օրենսդրորեն արգելել գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից պետական գույքի, ինչպես նաև պետական դիրքի օգտագործումը քարոզչական հնարավորությունների ընդլայնման համար:
Համեմատելով վերը նշված կետերը, կարող ենք նշել, որ ՀԱԿ առաջ քաշած պահանջներն, ավելի ամբողջական ու համակարգված, վաղուց բարձրաձայնվել էին ՀՅԴ կողմից, թերևս բացառությամբ մատերի թանաքոտման, որը Դաշնակցությունն առաջարկել էր փոխարինել ավելի քաղաքակիրթ՝ անձնագրերի սկանավորման տարբերակով:Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ ՀՀՇ առաջնորդը կա՛մ տեղյակ չէ նախընտրական գործընթացներից և քաղաքական ուժերի դիրքորոշումներից, կա՛մ նենգափոխում է դրանք:
Ակնհայտ է, որ ՀՀՇ-ն և նրա դուստր ձեռնարկություն ՀԱԿ-ը, փորձում են մոլորեցնել հայ հասարակությանն, իրենց ներկայացնելով որպես միակ <<իրական>> ընդդիմություն, կամ քաղաքական ուժ, որն ընդունակ է համախմբել ընդդիմադիր քաղաքական ուժերին, իսկ <<համաքաղաքացիական մոբիլիզացիա>> ասելով ի նկատի ունեն միայն իրենց կորորեն հետևելը:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

Սոցիալական ցանցեր



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ