ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, November 2, 2011 18:34 - 3 քննարկում

Մկնիկները հեռանում են, նավը խորտակվում է…

«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանը Գագիկ Բեգլարյանի մասին

Նոյեմբեր 02, 2011 | 10:12

ՀՀԿ երեկվա նիստից հետո Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է թերթի հարցերին: Ներկայացնում ենք մի հատված:

Պարոն Աբրայամյան, ճի՞շտ է, որ հրաժարականի դիմում եք գրել:

Հայտարարություն եմ արել, այո կուսակցությունը որոշում է կայացրել , առաջարկել է ինձ նախընտրակա շտաբի պետ, ես էլ առաջարկել եմ, որ Ազգային ժողովի նախագայի պաշտոնը թողնեմ, զբաղվեմ նախընտրական շտաբը ձեւավորելով:

Ո՞վ է ձեզ փոխարինելու:

Նման հարց չի քննարկվել, որովհետեւ դա պրոցես է, մինչեւ ամսվա վերջ գնալու է դեռ:  Ամսի 14-ին նիստ ունենք, 14-ին կներկայացնեմ իմ հրաժարականը եւ երեւի մինչեւ ամսի 20-ը` կանոնակարգի համաձայն…

Իսկ ճի՞շտ է, որ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է փոխվարչապետ:

Որեւէ նման հարց չի քննարկվել: Ես ձեզ ազնվորեն ասում եմ, որ այս մի հարցն ենք միայն քննարկել:

«Հավելենք, որ գործող օրենսդրությամբ որեւէ արգելք չկա, որ ԱԺ նախագահը զուգահեռաբար զբաղեցնի նաեւ նախընտրական շտաբի պետի պաշտոնը: Նա նախկինում էլ է եղել շտաբի պետ, բայց որեւէ անգամ հրաժարական չի տվել իր պաշտոնից, անգամ արձակուրդ չի գնացել այդ ընթացքում»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Nov 3, 2011 3:39