ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, November 2, 2011 23:03 - 1 քննարկում

– Դատարկ գրպանով ուր ես գնում Փանոս ջան…

«Հայացք». Դաշնակցության «քսակը» դատարկ է

Նոյեմբեր 02, 2011

Թերթը հիշեցնում է, որ ամիսներ առաջ  անդրադարձել է անսովոր լարված մթնոլորտում  անցած ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովին, որը կայացավ Հայաստանում` հունիսի 24-ից հուլիսի 1-ը:

«ՀՅԴ նոր ղեկավար մարմնի` բյուրոյի կազմում կուսակցության պատմության մեջ տասնամյակների կտրվածքով առաջին անգամ չի առաջադրվել եւ չի ընտվել ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կառույցը ներկայացնող որեւէ դաշնակցական եւ եվրոպական շրջանակների որեւէ ներկայացուցիչ: Սրանք այն կառույցներն են, որոնք ամենահզոր հայանպաստ լոբբինգն են ծավալում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Նրանք հրաժարվել էին առաջադրել իրենց թեկնածությունը եւ խիստ քննադատել էին հայաստանյան կառույցի ղեկավարության գործունեությունը (ավելի ճիշտ` անգործությունը): Այս մասին մենք արդեն գրել ենք: Իսկ այժմ դաշնակցական մեր աղբյուրները պնդում են, թե այդ ամենը այսօր արդեն ազդում է կուսակցության հայաստանյան «քսակի» վրա: Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, իսկ «քսակը» գրեթե դատարկ է: ԱՄՆ-ի կառույցը հասկացրել է, որ իրենցից հույս չունենան: Մեր տվյալներով` մոտավորապես նույնն են ասել նաեւ Բեյրութից: Թարսի պես, առաջիկա ընտրություններում խոշոր գործարարների մուտքը գրեթե արգելված է: Ի՞նչ անի հարյուրամյա կուսակցությունը»,-գրում է «Հայացք»-ը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Nov 3, 2011 3:16