ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, November 2, 2011 18:39 - չքննարկված

Պատրաստվում են խոշորամասշտաբ ընտրակեղծիքների…

Դավիթ Հարությունյան. ԱԺ նոր նախագահի թեկնածությունը չի քննարկվել, բայց իմ նախասիրությունների մեջ չի մտնում այդ պաշտոնը

Նոյեմբեր 02, 2011 | 13:12

Հայաստանի Ազգային Ժողովի նոր նախագահի թեկնածությունը դեռ չի քննարկվել: Այդ մասին այսօր` նոյեմբերի 2-ին, լրագրողներին ասել է Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ Հարությունյանի անունը նշվում է որպես Հովիկ Աբրահամյանի հնարավոր փոխարինողներից մեկն այդ պաշտոնում:

«Այդ հարցով քաղաքական քննարկումներ չեն տարվել: Եթե ձեզ հետաքրքրում են իմ նախասիրությունները, ես այդպիսիք չունեմ»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Հարցին, թե ի՞նչ կանի, եթե իրեն առաջարկվի ԱԺ նախագահի պաշտոնը, Դավիթ Հարությունյանը կրկնել է, որ որեւէ քննարկում չի եղել:

Մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի որոշումը` Դավիթ Հարությունյանը նկատել է, որ օրենսդրությունը չի արգելում խորհրդարանի նախագահին միաժամանակ գլխավորել կուսակցության նախընտրական շտաբը: «Այդուհանդերձ, Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել լիովին կենտրոնանալ նախընտրական քարոզարշավի վրա: դա լիովին տրամաբանական է, քանի որ քաղաքական ինտենսիվ պայքար է սպասվում, եւ մենք պետք է մոբիլիզացնենք ուժերը»,- հայտարարել է Հարությունյանը:

«Տվյալ պահին նոր թեկնածություն չի քննարկվել: Հնարավոր թեկնածուների անուններ տալը կոռեկտ չի լինի` հաշվի առնելով, որ պաշտոնն էլ այս պահին դեռ ազատ չէ»,- ասել է Հարությունյանը: Նա նշել է, թե հրաժարականի հայտարարությունից 5 օրվա ընթացքում պետք է լինի դրա հաստատումը: Միայն դրանից հետո խորհրդարանականները կանցնեն նոր նախագահի ընտրությանը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ