ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, November 2, 2011 22:52 - 1 քննարկում
Եվրոպական Արժեքներն Արցախում գործում էին դեռ 1500 տարի առաջ
Նոյեմբեր 02, 2011
Թերթը գրում է, որ վերջին տարիներին մոդայիկ է դարձել Հայաստանում եվրոպական արժեքներ քարոզելը: Մինչդեռ, փորձը ցույց է տալիս, որ դրանց քարոզիչները պարզապես տեղյակ չեն սեփական ժողովրդի քաղաքական եւ իրավական ժառանգությանը: Նախապես ասենք, որ «եվրոպական քաղաքակրթական համակարգ» կոչվածի հիմքում ընկած են մի քանի սկզբունքներ` ինդիվիդուալիզմը, մարդու իրավունքների գերակայությունը, իշխանությունների տարարանջատումը, քաղաքացիական հասարակության առկայությունը եւ այլն:
Հայացք նետենք մեր ժողովրդի պետության եւ իրավունքի պատմությանը:
Դեռեւս 1500 տարի առաջ` 500-ականների սկզբին, Արցախի եւ Ուտիքի թագավոր Վաչագան Բարեպաշտի նախաձեռնությամբ ընդունվում է Սահմանադրություն, որի` 1288 թվականին արտագրված տարբերակը մինչ այժմ պահվում է Մատենադարանում: Սկզբնական շրջանում Սահմանադրության նախագիծն ուղարկվում է տարբեր բնակավայրեր, որտեղ հավաքներ եւ քննարկումներ են անցկացվում, բնակչությունն իր համաձայնությունն է տալիս, որից հետո թագավորը գումարում է համապետական մեծ համագումար եւ նոր միայն հանրաքվեով ընդունում Սահմանադրությունը: Ընդ որում, համագումարը վարում էր մի շարքային զինվոր: Այս մոտեցումները 800-1000 տարի անց միայն երեւան եկան Եվրոպայում:
Հայկական առաջին Սահմանադրության առկայությունը եւ կարեւորությունը, ցավոք սրտի, դեռեւս համարժեքորեն չի ընկալվում մեր հասարակության կողմից: Այդ բացը լրացնելու նպատակով անցյալ տարի հրատարակվեց «1500-ամյա իրավակարգի ակունքներն Արցախում» գիրքը` երեք լեզուներով:
…Հայկական առաջին Սահմանադրությունն ամենավառ վկայությունն է այն բանի, որ, եթե մեր պետականության բնականոն զարգացումը 600-700 տարով չընդհատվեր, գուցե ինքներս լինեինք լոկոմոտիվն այն արժեքների, որոնք այսօր ընկած են արեւմտյան ժողովրդավարության հիմքում…
http://news.am/arm/reviews/2568.html
Ամբողջ Սահմանադրություննը կարող եք կարդալ այստեղ
http://voskanapat.info/nb/vachagan_book-internet.pdf
1 քննարկում
sofia