ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, November 2, 2011 23:03 - 1 քննարկում
– Դատարկ գրպանով ուր ես գնում Փանոս ջան…
«Հայացք». Դաշնակցության «քսակը» դատարկ է
Նոյեմբեր 02, 2011
Թերթը հիշեցնում է, որ ամիսներ առաջ անդրադարձել է անսովոր լարված մթնոլորտում անցած ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովին, որը կայացավ Հայաստանում` հունիսի 24-ից հուլիսի 1-ը:
«ՀՅԴ նոր ղեկավար մարմնի` բյուրոյի կազմում կուսակցության պատմության մեջ տասնամյակների կտրվածքով առաջին անգամ չի առաջադրվել եւ չի ընտվել ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կառույցը ներկայացնող որեւէ դաշնակցական եւ եվրոպական շրջանակների որեւէ ներկայացուցիչ: Սրանք այն կառույցներն են, որոնք ամենահզոր հայանպաստ լոբբինգն են ծավալում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Նրանք հրաժարվել էին առաջադրել իրենց թեկնածությունը եւ խիստ քննադատել էին հայաստանյան կառույցի ղեկավարության գործունեությունը (ավելի ճիշտ` անգործությունը): Այս մասին մենք արդեն գրել ենք: Իսկ այժմ դաշնակցական մեր աղբյուրները պնդում են, թե այդ ամենը այսօր արդեն ազդում է կուսակցության հայաստանյան «քսակի» վրա: Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, իսկ «քսակը» գրեթե դատարկ է: ԱՄՆ-ի կառույցը հասկացրել է, որ իրենցից հույս չունենան: Մեր տվյալներով` մոտավորապես նույնն են ասել նաեւ Բեյրութից: Թարսի պես, առաջիկա ընտրություններում խոշոր գործարարների մուտքը գրեթե արգելված է: Ի՞նչ անի հարյուրամյա կուսակցությունը»,-գրում է «Հայացք»-ը:
1 քննարկում
sofia