ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, November 1, 2011 6:01 - չքննարկված

Ինչ է կատարվում Հայաստանում

2011-11-01 14:11:49

Տեղափոխություններ ուժային համակարգում, մինչ այդ վարչապետի կիսաձայն հոխորտանք ու մեկ օր անց լիաձայն շտկումներ / ներողության հասնող/, հաջորդ օրերին վարչապետին որպես ՀՀԿ “ դեմք” և հաջորդ վարչապետ կարգելու արարողություն`տնտեսական կոնֆերանսի տեսքով, հետո ԲՀԿ ղեկավարի տարընթերցումների տեղիք տվող հարցազրույց: ԵՎ վերջապես իշխանական հայտնի խողովակներով ապագա պաշտոնանկությունների մասին արտահոսքեր և արդեն կայացած իրադարձությունների վերաբերյալ ուղղորդված մեկնաբանություններ:

Իշխանությունը պատրաստվում է ընտրությունների

Ս. Սարգսյանի թիմը պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրությունների: Սա չափազանց տրամաբանական և սպասելի քայլ է: Ու նա սկսել է ուժերի մոբիլիզացիա: Իրավապահ կառույցներ, վարչական ռեսուրսներ և այլն: Այդպես անում են բոլոր իշխանությունները: Սկզբում, վարչապետ Տ. Սարգսյանին պատվիրելով հարձակվել ԲՀԿ-ի վրա, հույս կար միանգամից կոտրել գործընկերոջը. Սա ինչ-որ իմաստով հետախուզական մարտ էր: Հաջորդ օրերի ԲՀԿ-ի զուսպ կոշտությունը փոխեց Բաղրամյան 26-ի մարտավարությունը: Վարչապետը հերքեց ինքն իրեն, ու ոչ մեկ անգամ ու ամեն անգամ հայտնվելով խղճալի վիճակում: Օպերացիան փրկվեց , բայց դրա գինը վարչապետի անձնական արժանապատվությունն էր:

Հաջորդ օրերին խնդիր դրվեց իրավիճակը մեղմող ձևակերպումներ պոկել Ծառուկյանից: Եվ դա հաջողվեց: Դա փաստ է: Իշխանական քարոզչամեքենան անցավ իր գործին: Գործի շարունակությունը վերցնելով իր վրա: Ահա այստեղ է , որ պետք է մեկ վայրկյան կանգ առնել: Ծառուկյանի փոխզիջումային տեքստում չկա.
1. Միասնական ցուցակով ընտրության գնալու խոստում
2. Նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանին աջակցելու խոստում

Իսկ իշխանությանը հենց այս կետերն են պետք: Մնացածը` կրկնություն է:
Ընդդիմությունը պատրաստվում է իշխանափոխության

Վերջին հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը նոր էջի սկիզբն էր: Հաջորդած քաղաքագիտական վերլուծությունները վկայում են, որ քայլը հաջողված էր: Տնտեսական խայտառակ ֆոնին թավշյա հեղափոխություն անելը անհամեմատ հեշտ է: Հանուն արդարության ընդունենք, որ 2008-ին տնտեսական վիճակը, մթնոլորտը և քաղաքացիների սոցիալական վիճակը լրիվ այլ էր: Այս պայմաններում տնտեսական վատթարագույն վիճակի հիմնական պատասխանատուին` Տ. Սարգսյանին դարձնել իշխանության կուսակցության` ՀՀԿ-ի, թիվ 1 դեմքը, էլ ավելի է հեշտացնում իսկական համաժողովրդական շարժում կազմակերպելու գործը: Պետական համակարգը 2008-ինը չէ: Պետական համակարգը չի հասկանում թե ինչ է կատարվում իր ներսում: Իսկ երբ չի հասկանում, սկսում է չվստահել, տատանվել: Իր շարժման հիմքում դնելով “ Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի” կարգախոսը, Լ. Տեր-Պետրոսյանը առավելագույնս պարզեցնում է իր դիրքորոշումը և դառնում հասկանալի հասարակության համար:

3+1

Հայաստանում կա երեք նախագահ ` Լ. Տեր-Պետրոսյան, Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան: Մենք կարող ենք նրանց համակրել, ատել, համագործակցել կամ դատել, բայց չընդունել այս փաստը չենք կարող: Վերջին կես տարվա ընթացքում քաղաքական դաշտում ձևավորվել է ևս մեկ կարգավիճակ. Գ. Ծառուկյանը թեև նախագահ չի եղել, բայց իրադարձությունների և օբյեկտիվ իրականության շնորհիվ դարձավ “Մեծ չորսնյակի” լիիրավ անդամը: Պետական բարձրաստիճան պաշտոնյաները` վարչապետ, ԱԺ նախագահ, ուժային նախարարներ այս դժվարին ժամանակահատվածում չկարողացան պահպանել ազդեցիկ անհատի կարգավիճակը: Հայաստանում միշտ եղել են զգալի ազդեցությամբ բարձրաստիճան անհատներ, որոնք ապահովել են իշխանության ներսում տարբեր կարծիքներ և հետևաբար որոշակի հավասարակշռություն: Լևոն Տեր- Պետրոսյանի օրոք դրանք էին Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Հրանտ Բագրատյանը, Էդվարդ Եգորյանը: Ռոբերտ Քոչարյանի օրոք` Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Արթուր Բաղդասարյանը, Հրանտ Մարգարյանը : Սերժ Սարգսյանի օրոք` ցավոք այդպիսի գործիչներ չկայացան, քանզի գործող նախագահը դժվար է ընկալում իրավամբ գործընկերային հարաբերությունների գաղափարը, որից էլ առաջանում է համատարած կասկածի և անվստահության մթնոլորտ:

Սակայն այսօր, հանգամանքների բերումով, իշխանության բուրգում միակ մարդը, որին հաջողվել է ստանձնել այս դերը, դա Գագիկ Ծառուկյանն է, և 3+1 ֆորմատի ձևավորումը դարձել է օբյեկտիվ իրականություն: Բայց, այս ֆորմատում նախագահներից միակը, որն ունի ֆորմալ իշխանություն, դա Սերժ Սարգսյաննէ: Սա չափազանց նուրբ դետալ է, որը միևնույն ժամանակ ամենակարևորն է: Ս. Սարգսյանը ասում է` “իշխանությունը ես եմ”, Լ. Տեր-պետրոսյանն ասում է” եթե իշխանությունը ընդամենը մեկ մարդ է, ապա մենք ճիշտ պահին հեշտությամբ այն կվերցնենք”, Ռ. Քոչարյանն ասում է” ես կամ, իմ ժամանակ ժողովուրդը լավ էր ապրում, բայց մնացածը չեմ ասի”, Ծառուկյանն ասում է.” Ես իշխանություն չեմ, ես արմատական ընդդիմություն չեմ, բայց առանց ինձ հարցերը չեն լուծվի, ու ես չեմ պատրաստվում որևէ մեկի նահատակ խաղալիքը դառնալ”

Սա է իրականությունը, որը ենթադրում է զարգացումների մի քանի հիմնական սցենարներ, բայց սա նաև այն իրականությունն է, որը դեռևս թույլ է տալիս անցնցում, անարյուն լուծումներ, ինչը այսօրվա Հայաստանի հետագա զարգացման համար թերևս դառնում է ճակատագրական խնդիր:

Կարեն Հարությունյան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ