ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Monday, October 31, 2011 23:07 - 1 քննարկում
Սեփական դատարան ունենալուց քաղցր բան աշխարհում չկա…
Հրապարակ. Դավիթ Հարությունյանի ուղեբեռը ստացավ իր փոխհատուցում
(պետք է լինի. «Դավիթ Հարությունյանը ստացավ իր վնասված ուղեբեռի հատուցումը)
Ըստ տեղեկատվության, ՀՀԿ անդամ, Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի և «Չեխական ավիաուղիների» միջև կոնֆլիկտը հաշտությամբ է ավարտվել՝ ընկերությունը պատկառելի գումար է վճարել վնասված ճամպրուկների դիմաց, և Դ. Հարությունյանը հրաժարվել է հայցից:
«Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանը մի քանի ամիս առաջ տուժել էր ավիաընկերության գործունեությունից. վնասվել էր Հայաստան եկող նրա ուղեբեռը: Թե ինչ բեռներ են վնասվել, ու որքան էր կրած վնասը՝ Դավիթ Հարությունյանը չէր գաղտնազերծել, սակայն դիմել էր դատարան՝ փոխհատուցում պահանջելով «Չեխական ավիաուղիներից»: Հայցն ընդունվել էր, և այն պետք է քններ Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Անհասկանալի է, թե ինչու է պրն.Հարությունյանը թաքցնում այս տեղեկությունը: Չէ՞ որ դա կխթանի, որ շարքային մարդիկ էլ նման դեպքերում դիմեն դատարան և պաշտպանեն իրենց իրավունքները»,- գրում է «Հրապարակ»-ը:
1 քննարկում
Կարեն Հարությունյան