ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, October 31, 2011 22:29 - 2 քննարկում

Կանդոն Լիզան խոստովանել է իր մեղքերը…

Քոնդո լիզա Ռայսը խոստացել է ամեն կերպ խոչընդոտել Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Հեղինակ  . Ավելացվել է 31.10.2011 в Քաղաքականություն | 0 Մեկնաբանություն
Verjin lurer

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը իր հուշագրերում խոստովանել է, որ բառի բուն իմաստով աղաչել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիին վերջ դնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործընթացին:
Նա գրում է, որ հզոր հայկական լոբբիի քայլերը ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ վտանգում էին ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ:   Ըստ Ռայսի, ոչ ոք չի հերքում այդ ողբերգական իրադարձությունները, սակայն դա ոչ թե քաղաքական գործիչների, այլ պատմաբանների գործն է, նրանք պետք է որոշում կայացնեն:

<<Մենք խոստացանք թուրքերին ամեն գնով տապալել այդ բանաձևը Կոնգրեսում և ի վերջո կարողացանք կասեցնել այդ գործընթացը>>,-գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:
Անդրադառնալով Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացին` ԱՄՆ նախկին պետքարտուղարն շեշտում է, որ Եվրամիությունը մեծ սխալ կանի, եթե անդամակցության հարցում մերժի Թուրքիային:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

david
Nov 1, 2011 2:49