Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, October 30, 2011 8:35 - 5 քննարկում
Վայելեք Ամերիկան` սեռական իր բոլոր հմայքներով…
ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի խորհուրդը (CDC), որոշել է, որ բոլոր տղաները նույնպես պետք է պատվաստվեն մարդու պապիլոմայի վիրուսի դեմ: Այժմ այս պատվաստումը, որը կանխարգելում է արգանդի վզիկի քաղցկեղը, ստանում են միայն աղջիկները: Տղաների մոտ այն կամավոր բնույթ է կրում:
13 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով անցավ քվեարկությունն այն հարցի շուրջ, որ 11 տարեկանը լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչները նույնպես պետք է պատվաստվեն մարդու պապիլոմայի վիրուսի դեմ: Նման համատարած պատվաստումը, մասնագետների կարծիքով, կպաշտպանի տղաներին ուռուցքաբանական հիվանդություններից:
Կոմիտեի որոշումն ուժի մեջ կմտնի CDC տնօրեն Թոմաս Ֆրայդենի և առողջապահության նախարար Քեթլին Սիբելիուսի հավանությունից հետո:
Ինչպես ցույց են տվել նախորդ ուսումնասիրությունները, այժմ մարդու պապիլոմայի վիրուսով, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, վարակված է աշխարհի տղամարդկանց մոտ 50%-ը: Այն հանդիսանում է արգանդի վզիկի քաղցկեղի 70%-ի և բերանի ու կոկորդի քաղցկեղի 60%-ի պատճառ:
Ներկայումս շուկայում կա երկու պատվաստանյութ պապիլոմայի վիրուսի դեմ’ Merck ընկերության Gardasil, և GlaxoSmithKline ընկերության արտադրության Cervarix: Դրանք երկուսն էլ պաշտպանում են վիրուսի 16 և 18 օնկոգեն շտամերից, ինչպես նաև պարունակում են այլ շտամերի հակագեներ: Դրա շնորհիվ’ յուրաքանչյուր պատվաստանյութն ապահովում է ավելի քան 90% կանխարգելում:
Աղբյուրը’ Doctors.am
Վայելեք Ամերիկան
5 քննարկումներ
Menua