Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, October 29, 2011 12:59 - 2 քննարկում
Այս մասին կարծեմ առաջինը ԼՈՒՅՍԱՇԽԱՐՀՈՒՄ ասվեց…
Սիրտում սպանված մարդը Մուամար Քադաֆին չէ. աղբյուրը Միացյալ Նահանգներում ներկայացրել է փաստեր եւ ապացույցներ
Հոկտեմբեր 29, 2011 | 12:45
Լիբիական Սիրտ քաղաքում լիբիացի զինյալների ձեռքով սպանված մարդը Մուամար Քադաֆին չէ: Այս մասին հայտնում է «Watan»-ը (ԱՄՆ)` մեջբերելով ռուս փորձագետի խոսքերը, ով ցանկացել է անհայտ մնալ:
Պարբերականը հաղորդում է, որ «ծպտյալը» խախտեց լռությունը եւ ասաց, որ գաղտնիք է: Ըստ նրա, սպանել են Քադաֆիի նմանակներից մեկին` Ահմիյդ անունով:
Փորձագետը նշել է, որ ունի «խարդախությունը» բացահայտող ապացույցներ, դրանցից ամենածանրակշիռը Քադաֆիի ձերբակալման տեսանյութն է: Շատերը կհաստատեն, որ Քադաֆիին գերի վերցնելիս ամպամած էր եւ հորդառատ անձրեւ էր տեղում: Այնինչ կադրերում արեւոտ է, ավազախառն քամի է նկատվում:
Քադաֆիի մազերը սեւ են: Այդ կադրերում մենք տեսնում ենք, որ մազերի գույնը մոտ է սրճագույնին: Դիակը, որը զննման է ներկայացվել հիվանդանոց, սեւ մազերով է:
Փորձագետը նաեւ նշեց, որ դիակը, որը տեղափոխվել է հիվանդանոց, երկու հրազենային վերք ուներ: Մեկը ականջից վերեւ, մյուսը որովայնի վրա: Իսկ տեսաժապավենում մենք տեսնում ենք եւս մեկ վերք գլխին:
Մուամար Քադաֆին, ասել է ռուսաստանցին, նախկինում որովայնի հատվածում վիրահատվել է, ինչից հետո խոր սպի է մնացել: Իսկ ցուցադրված դիակի վրա այդպիսի սպի չկար: Եւ վիրաբուժական միջամտության ոչ մի այլ հետք էլ չկար:
2 քննարկումներ
Մերուժան