Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, October 26, 2011 3:16 - 2 քննարկում

Տռըվռըն անցել է փոխադարձ փող ըմբռնման մտնոլորտում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Բեր Տռան Դելանոեին
26-10-2011 15:31

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բեր Տռան Դելանոեին:

Հանդիպման սկզբում Նախագահը ողջունել է Բեր Տռան Դելանոեին՝ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի Գլխավոր Վեհաժողովի տարեկան նիստը Երևանում գումարելու և այն նախագահելու կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանը սիրով է հյուընկալել այս միջազգային կարևոր հանդիպումը, որը համախմբում է ամբողջ աշխարհի ֆրանկոֆոն երկրների մայրաքաղաքների մեծ թվով քաղաքապետերի, և որը վկայում է այն կարևորությունը, որ Հայաստանը տալիս է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ միջմշակութային երկխոսությանն ու տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանը:

Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բեր Տռանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Վեհաժողովի նիստը Երևանում անցկացնելու հնարավորության համար:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ զրուցակիցները նշել են, որ հատկապես վերջին մեկ ամսում իրականացված բարձր մակարդակի փոխայցելությունները և դրանց շրջանակներում կազմակերպված միջոցառումներն ավելի են ամրապնդել երկու երկրների միջև բարեկամության առանց այդ էլ ամուր հիմքերը: Եվ այժմ լավատեսորեն ու վստահ կարելի է ասել, որ համագործակցությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև այդ ոգով կշարունակի զարգանալ:

Լիբիայի ոչնչացման և Քադդաֆի սպանության մասին մեր դռանը  կանգնած Բեր Տռանը բերանը խոսք չի բերել, առաջնորդվելով ֆրանսիայի նախագահներից մեկի` Մի Տռանի հիմնադրած արտաքին քաղաքականությամբ …

Մեր Տռանն էլ խոսք չի բացել այդ թեմայով…

Տռըվռըն անցել է փոխադարձ փող ըմբռնման մտնոլորտում:

ԿԱՅԾԱԿ



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A,Askojan
Oct 27, 2011 3:38