Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, October 26, 2011 2:58 - 1 քննարկում
-Դի լավ իլի, արա, վիրջ տվեք…
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ է հանդիպել իր նստավայրում:
Վ. Պուտինը հանդիպման ընթացքում հայտնել է.
-Անցյալ տարի մեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծացել է 19% ով;
-Տո լա’վ է,- զարմացել է Հայաստանի նախագահը;
-Իսկ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում` 14% ով,- շարուրնակել է Պուտինը թվերով զարմացնել բանից անտեղյակ Սարգսյանին:
-Պահո’,- հույսի նշույլ աչքերում շողացնելով վրա է տվել ՀՀ նախագահը,- ուրեմն երկկողմանի հարաբերությունների զարգացման միջավայրը «ցանկացած խնդիրների քննարկման հնարավորություն» է տալիս:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին:
Ցավոք այդ հարցի քննարկմանը ղարաբաղի հանրապետությունից ոչ ոք չի եղել , թե չէ կբողոքեր.
-Դի լավ իլի, արա, վիրջ տվեք…
1 քննարկում
sofia