ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, October 25, 2011 13:29 - 6 քննարկում

Նժդեհի հիմնական սկզբունքները:

Նժդեհի հիմնական սկզբունքները:
par Ara Arutunyan, mardi 25 octobre 2011, 00:53

1-Մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ և առաջ մենք:

2- Մեզ պետք եկած ուժը փնտրենք մեր մեջ:

3-Աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով, և բազկով ուժեղներին:

4-Հաղթում է ուժեղը և ոչ արդարը:

5- Չի կարելի և չարժե օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

6- Ցեղի արտաքին թշնամիներին գերազանցելու համար նախ պետք է գերազանցել իր նախորդ սերնդին:

7- Մարդս ինքն է իր առաջին զենքը:

Նժդեհը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական 3 շերտերի -ցեղ, տականք և ժողովուրդի:

Արդի հայությունը գերազանցորեն հանդես է գալիս որպես հայ ժողովուրդ, որը հայկական որևէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու է :

8 -Ժողովուրդը տատանվող, չկողմնորոշված մի զանգված է, որը կարող է կողմնորոշվել և դեպի տականքը և դեպի ցեղը, կախված հանգամանքներից:

9-Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական շահերով, ցեղը՝ համազգային:

10- Ժողովուրդը ապրում է առօրեայով, ցեղը՝ հավիտենականով:

11 -Ժողովուրդը արդարության ու ապրելու իրավունքի աղերսող է, ցեղը՝ այն նվաճող և դրանք հաստատող:

12- Ժողովուրդը հարմարվող է անփառունակ վիճակին, ցեղը չի հանդուրժում ստրկական շղթաները:

13-Վտանգի պահին ժողովուրդը մատնվում է խուճապի, ցեղը բնազդորեն ելքերն է գտնում:

14- Ժողովւուրդն ընդունակ չէ կանխատեսելու վտանգը, ցեղը նախազգում է այն:

15-Ժողովուրդը մեծարում է միջակություններին, ցեղը՝ հանճարներին:

16-Ժողովուրդը դպիրներն է ծնում, ցեղը՝ մարգարեներ:

17-Ժողովուրդը արժեքներ պահել ու հերոսնել գնահատել չգիտե, ցեղը արժեքների կրողն է ու հավերժացնողը:

18-Որքան հայության մեջ բարձր է ցեղի տեսակարար կշիռը, այնքան նա ապրում է «ցեղորեն» այնքանով հզոր ու կենսունակ է նա որպես ազգ: Իսկ ցեղի տեսակարար կշիռը կարող է աճել միայն ժողովրդի հաշվին, նրան «ցեղելով»

19- Ցեղը հայության ընտրանին է, որի նպատակն է իր տեսակի հավիտենականացումը:

20- Ցեղն է մարտընչում և նահատակվում հայության պատիվը փրկելիս:

21- Տականքը դա հայության ազգուրաց մասն է, ցեղի թշնամին: Այն անդիմագիծ է որպես հայ և զզվելի՝ որպես մարդ: Նա ազգային պատկանելություն չունի, գերագույ արժեքը դրամն է: Հայրենիք չի ճանաչում: Խոսում է հայերեն, քանի որ այլ լեզու չգիտի:

Ըստ Նժդեհի պետք է բազմաթիվ լիդերներ լինեն ասպարեզում, մրցակցեն գաղափարներով և գործերով և մշտապես զբաղված լինեն իրենց որպես գործիչ թարմացնելու խնդրով՝ մրցապայքարին դիմանալու համար:

Նժդեհը չի նշել տականքի դեմ պայքարելու հնարավոր ձևերը, համարելով, որ միայն քարոզով հնարավոր է մեծացնել “ցեղի” տեսակարար կշիռը և չեզոքացնել տականքին:

Այսօր Հայաստանը հենց կանգնած է տականքին հակազդելու խնդրի առջև: Հասկանալի է, որ ելնելով Հայաստանի արտաքին խնդիրների ծանրությունից Նժդեհը չի քննարկել ներազգային քաղաքացիական կոնֆլիկտի հարցը:

Երևի նաև այս բացը շահարկելով է, որ ամեն քայլափոխի մենք հանդիպում ենք Նժդեհի նսեմացմանը, որպես անցյալի հոգեբանության գործիչի ու փիլիսոփայի:

Իմ կարծիքով, սահմանափակի, պրիմիտիվի, նեղ ազգայնականի իմաստով որևէ հայի Նժդեհական պիտակելը ստորություն է:

Որևէ ներկա լիդերի՝ Նժդեհին քամահրանքով վերաբերվելը սրիկայություն:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

david
Oct 25, 2011 20:23