ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, October 25, 2011 2:01 - 3 քննարկում
Իրոք, դա այդպես է:
Հեղուկապատ գլխով ՀՌԱԿ-ին անհնար է արատավորել
10-25-2011 12:16:31
Հարցազրույց Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցության փոխատենապետ Բաբկեն Հարությունյանի հետ:
–Ի՞նչ փուլում է գտնվում Անտինյան–Առաքելյան պայքարը, միթե՞ այդքան դժվար է պարզել, թե ո՞վ է ՀՌԱԿ ատենապետը:
Գիտեք, պայքարը Անտինյանի և Առաքելյանի միջև չէ, այլ ոմանք Անտինյանի միջոցով պայքարում են ՀՌԱԿ-ի դեմ: Իսկ թե ով է ատենապետը, որոշում է կուսակցության համագումարը: Իսկ Արդարադատության նախարարությունը ընդամենը պետք է արձանագրի համագումնարի որոշումները, ոչ թե պատվերներ կատարի:
–Այդ դեպքում, ինչպես Դուք եք ասում, ինչու՞ են պայքարում կուսակցության դեմ:
Միշտ էլ ավելի հեշտ է աշխատել կամակատարների հետ, որոնք պատրաստ են կատարել ցանկացած հրաման, իսկ որ ՀՌԱԿ-ը Հարություն Առաքելյանի ատենապետությամբ տուրք չի տվել ճնշումներին և չի գայթակղվել իշխանական և ֆինանսական միջոցներով, դա փաստ է: Երկրորդ կարծիք լինել չի կարող:
Հարություն Առաքելյանը նշել է, թե ՀՌԱԿ–ի դեմ պայքարողներից է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը
Այո, Վիկտոր Դալլաքյանը մեծ «ներդրում» ունի կուսակցության դեմ պայքարում: Բայց նա ընդամենը միջնորդ զինվորի կարգավիճակում է: Այս ամենը կատարվում է ազդեցիկ պաշտոնյաներից մեկի ի գիտությամբ: Եվ եթե վերջինս կարծում է, թե իր ճղճիմ և նողկանք առաջացնող քայլերով կարող է խոչընդոտել ավանդական կուսակցության գործունեությանը, ապա չարաչար սխալվում է: Խորհուրդ կտամ, որպեսզի նա ևս մեկ անգամ շարժի իր հեղուկապատ գլխում գտնվող ապազգային զանգվածը` ուղեղը, հասկանալու համար, որ աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցությանն արատավորելը իր ուժերից վեր է:
-Եթե այս անգամ էլ Պետռեգիստրը չգրանցի համագումարի որոշումը, ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը:
Հավատացած եղեք, մենք հանձնվողներից չենք: եվ ունենք գործիքներ, որոնք մինչ այս չենք կիրառել: Հուսով եմ բանը դրան չի էլ հասնի, բայց եթե դրա կարիքը լինի, վստահաբար մենք կկիրառենք և այդ ժամանակ ոմանց իրական դեմքը կբացահայտվի:
Հարցազրույցը վարեց
Քնար Մանուկյանը
3 քննարկումներ
Ervand