ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, October 23, 2011 3:11 - 3 քննարկում
Անտինյանը իր անգրագետ «մոտիկներով» գումարեց ոչ թե ՀՌԱԿ-ի համագումար, այլ ՌաԶմավար ԱզատաԳՐական կուսակցության խորհրդաժողով…
ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում իրարանցում էր: Մարդիկ շփոթված աջ ու ձախ էին նայում` հիանալով գեղեցիկ դիզայնով: Պարզ երևում էր, որ ինչ որ «Համբո» «գիքորներին» քաղաք էր բերել: Հետաքրքրվեցի և ադմինիստրացիայից հաջողվեց ճշտել, որ ՀՌԱԿ-ը համագումար է անելու: Շրջելով ժողովի մասնակիցների մեջ պարզվեց, որ ՀՌԱԿ-ից խայտառակ ձևով վտարված Անտինյանը փողոցից ամբոխ էր հավաքել, որպեսզի ցույց տա թե ՀՌԱԿ-ի մեջ «ինքը օտար մարմին չէ»` այլ հետնորդներ ունի: Շրջելով համագումար եկածների խմբերի մոտով սկսեցի հարցուփորձ անել, թե որ կուսակցությունն են ներկայացնում, որ թվականից են անդամագրվել և այլն: Արդյունքը ցնցող էր, նույնիսկ զավեշտի հասնող: Սկզբում ներկաները խուսափում էին ընդհանրապես խոսել: Բայց իմ համառությունը հաղթեց նրանց “մարզված” լռությանը: Ինձ համար պարզ դարձավ, որ Անտինյանի համար եկած մարդիկ ոչ միայն կուսակցական չէին, այլեւ դրանց մեջ անգրագետների տոկոսը թույլատրելի սահմանը գերազանցում էր բազմաթիվ անգամ: Նրանցից մեկը գլուխգործոց եղավ: Հարց տվի թե որ կուսակցությունն է ներկայացնում ինքը, ինչ է կուսակցության անունը, սա թեքվեց դեպի կողքինը, որն էլ շշուկով հուշեց` “մանդատի վրա գրված է”: Սակայն զավեշտը դեռ առջևում էր: Հարցված «պատգամավորը» ծույլիկ աշակերտի նման, որին հուշել են խնդրի պատասխանը` բարձրաձայնելով մանդատի վրայից կարդաց.
– Ես եկել եմ մեր, (մի պահ դադար տվեց)` ռազմավար ազատագրական կուսակցության խորհրդաժողովին…
Այո, այո հարգելիներս, ոչ թե ռամկավար ազատական, այլ ռազմավար ազատագրական կուսակցության խորհուրդ անելու ժողովին` խորհրդաժողովին (ոչ համագումարին):Առավել զավեշտալի էր տեսնել հարցված անգրագիտության տիպարի կողքինների գոհ հայացքները. « տեսար ոնց իմացանք մեր կուսակցության ճիշտ անունը»:
Բայց այս ամենի մեջ վիրավորականը նա է, որ կեղծ համագումար կազմակերպողները Առաքելյանի դեմ գործելով առավելաբար վիրավորում են ողջ հանրությանը` հիմարի տեղ դնելով բոլորիս: Առավել զարհուրելին նա է, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը լռում է և հանդուրժում է այս խեղկատակությունը, որն Անտինյանի հետ միասին նաև մեկ այլ պետական մարմին է: Խորհրդաժողովի ճնշող մեծամասնությունը ՀՀ մշակույթի նախարարության կառուցվածքում գործող Հուշարձանների և մշակութային միջավայրի պահպանության աշխատակիցների հայաստանյան ողջ ցանցի ներկայացուցիչներն էին, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանի գլխավորությամբ: Եվ այս պետական ձեռնարկության հարյուրից ավելի աշխատակիցներ բուն աշխատանքի ժամին, իր պետի անմիջական մասնակցությամբ զբաղված էին քաղաքական խարդավանքներով:
Այս ամենի մեջ կարելի է եզրակացնել մի բան, որ Հարություն Առաքելյանի օրինավոր գործունեության դեմ հանդես եկող պետական բանդային ավելացավ ՀՀ մշախույթի նախարարությունը և քանի որ Առաքելյանի դեմ այս քայլը ևս կարելի է ձախողված համարել, ստիպված ենք սպասել կառավարական նոր պետական տեռորի:
ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԻ ԹՂԹԱԿԻՑ
Երևան-Լոս Անջելոս
22 հոկտեմբեր 2011թ.
3 քննարկումներ
Suren