ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, October 20, 2011 22:32 - 4 քննարկում

«Իրատես de facto». ԱՄՆ-ը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու արեւմտամետ-լիբերալ բլոկ:

Թերթը գրում է, որ նախընտրական գործընթացները կամաց-կամաց աշխուժանում են: «Քաղաքական դաշտը դաշինքների ու միավորումների փնտրտուքի մեջ է: Շրջանառվող լուրերի համաձայն` ԱՄՆ-ը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու արեւմտամետ-լիբերալ բլոկ։ Այս ծրագիրն իրագործողներն այդ դաշինքի մեջ ցանկանում են միավորել «Հանրապետություն», «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները։

Հիշեցնենք, որ 2007-ին, վերլուծաբանների հավաստմամբ, ԱՄՆ-ը ցանկանում էր հայոց խորհրդարանում տեսնել Արամ Զ. Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունները՝ կրկին դաշինքով։ Սակայն զարգացումներն այլ հունով ընթացան։ Այդ գործընթացին խանգարեց Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերադարձով, եւ Զավենիչը հայտնվեց նրա ճամբարում: Տեսնենք այս անգամ ո՞վ է խանգարելու»,- գրում է «Իրատես de facto»-ն:



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ակսել Վարդանյան
Oct 21, 2011 8:38