ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, October 19, 2011 21:05 - չքննարկված

Փաստորեն Ծառուկյանը վայելում է ամբողջ հայության վստահությունը և ում մատով ցույց տա նա էլ կփրկի Հայաստանը…

Ծառուկյանի պատմական պատասխանատվության պահը
2011-10-13 15:49:47

 

Այսօր մի շարք լրատվամիջոցներում տպագրված “ 500 Ձայն” հասարակական հետազոտությունների խմբի ուսումնասիրության տվյալներն ուշագրավ են ոչ միայն արդյունքների, այլև  հասարակական տրամադրությունների առումով:

“Ով կարող է ՀՀ քաղաքական հակադիր բևեռների հաշտեցման և իրական երկխոսության  երաշխավորը դառնալ` ապահովելով երկրում անցնցում ընտրություններ  և խաղաղություն” հարցին 43 տոկոսը պատասխանել է Գագիկ Ծառուկյանը:

Հայաստանյան գործիչներից հաջորդում են` է Գագիկ Հարությունյան` 5 տոկոս, Ամենանայն Հայոց Կաթողիկոս` 4, Վազգեն Մանուկյան` 3:

Ոչհայաստանյան գործիչների վարկանիշային ցանկը հետևյալն է.  Քըրք Քըրքորյան` 22 տոկոս, Շառլ Ազնավուր` 12, Վլ. Պուտին` 7:

Ինչի մասին են խոսում այս ցուցանիշները

Հայաստանը ներկայացնող գործիչները, իրականում, ներկայացնում են 3 խոշոր ինստիտուտներ` ՀՀ Սահմանադրական դատարան, Հայ Առաքելական եկեղեցի, Հանրային Խորհուրդ: Եվ  հայաստանցիների միայն  12 տոկոսն է կարծում, որ այս երեք ինստիտուտները կարող են հասարակությանը զերծ պահել ցնցումներից, արյունահեղությունից և երաշխավորել խաղաղություն ու համերաշխություն: Սա խոսում է լրջագույն պետական սնանկության մասին: Պետական և հոգևոր կարորագույն ինստիտուտները ունեն ցածր վստահության գործակից հասարակության մեջ:

Փոխարենը` ամերիկացի միլիարդատերը, ֆրանսիացի երգիչը և ՌԴ վարչապետը միասին ստանում են 41 տոկոս` երկիրը ցնցումներից զերծ պահելու հարցում: Որքան էլ հայրենանվեր գործ կատարած լինեն Քըրքորյանն ու Ազնավուրը միևնույն է նրանք ներհայաստանյան տրամադրությունների և խնդիրների կրողը չեն:  Որքան էլ ազդեցիկ լինի ՌԴ ներկայիս վարչապետն ու ապագա նախագահը, չպետք է նա ներհայաստանյան խաղաղության հարցում լիներ ավելի ազդեցիկ քան  ՍԴ նախագահը, Հանրային խորհրդի նախագահը և Վեհափառը: Սա մտորելու ամենալուրջ թեման է, եթե կուզեք, ավելի լուրջ, քան բուն ընտրությունները: Սրանք տոտալ բարոյալքման, արզեզրկման, հիասթափության ցուցանիշներ են:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի  բարձր ցուցանիշին, ապա այստեղ նույնպես ամեն ինչ պարզ ու հասկանալի չէ:  Նախ, որոնք են այն մեխանիզմները, որով Գ.Ծառուկյանը պետք է կարողանա երկիրը զերծ պահել քաղաքացիական բախումներից ու լարվածությունից:  Նա, ըստ էութան, կարող է հենվել երկու գործոնի վրա` իր անձնական բարձր վարկանիշն ու անձնական հեղինակությունը, և երկրորդ` միակ քաղաքական ինստիտուտը, որ նա ունի` ԲՀԿ-ն է: Ինչպես օգտագործել դրանք` այլ հարց է`  բավական բարդ իր կիրառական տեսակետից: Մյուս կողմից, սա Ծառուկյանի պատմական պատասխանատվության պահն է: Պատմության մեջ միշտ լինում են գործիչներ, որոնք իրենց պետությունների և ժողովուրդների առաջ ունենում են պատմական պատասխանատվության պահեր. Ոմանք այն մսխում են, ոմանք էլ փառքով իրականացնում: Նույնիսկ Հայաստանի 20-ամյա պատմության մեջ նման նախադեպեր եղել են:

Կարեն Հարությունյան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ