Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, October 17, 2011 17:38 - 3 քննարկում
Ծնողազուրկ, որբ, ծույլ, չքավոր, չսովորող, դպրոցից դուրս շպրտված, թաթուներով պատված պատանիներ… ձեզ ի վերուստ վիճակված է ապահով և հարուստ կյանք: Հաբերատար սպասեք այդ օրերին:
Այսօր Էմինեմի ծննդյան օրն է
. 1 ԼՈՒՐ. . Օրվա հերոսը
12:59 17 Հոկտեմբեր, 2011
1972թ հոկտեմբերի 17-ին է ծնվել ամերիկացի ռեփեր, դերասան, երգահան և երգի պրոդյուսեր Էմինեմը` ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենտ Ժոզեֆ քաղաքում: Իսկական անունը Մարշալ Բրյուս Մեթթերս III է (անգլ. Marshall Bruce Mathers III):13 Գրեմմի մրցանակի հաղթող է։ Ամբողջ աշխարհում վաճառվել է նրա ալբոմների մոտավորապես 86.5 միլիոն օրինակ, ինչը Էմինեմին դարձնում է 2000-ական թվականների սկզբի ամենավաճառվող երգիչներից և բոլոր ժամանակների ամենահանրաճանաչ ռէպերներից մեկը։ Էմինեմին գտել է ռեպեր և պրոդյուսեր Dr. Dre-ն։
Նա եղել է միակ զավակն իր ընտանիքում։ Նա շոտլանդական, անգլիական, գերմանական, շվեյցարական, լեհական և գուցե լյուքսեմբուրգյան ծագում ունի։ Նրա հայրը լքել է ընտանիքը, երբ Էմինեմը 18 ամսական է եղել, և նա ապրել է բացառապես մոր հետ չքավորության մեջ։ 12 տարեկանում նա և իր մայրը տեղփոխվել են մի քանի տարբեր քաղաքներ և հաստատվել Միչիգան նահանգի Ուորրեն քաղաքում, որը Դետրոյթի արվարձան է։
Էմինեմը հետաքրքրված էր Հիպ Հոպ-ով և 14 տարեկանում միացավ Bassmint Productions կոչվող խմբին և նրանք թողարկեցին առաջին երգը – Steppin’ Onto The Scene։ Հետո նրանք փոխեցին իրենց անունը Soul Intent-ին և 1995 նրանք թողարկեցին իրենց Fuckin’ Backstabber կոչվող առաջին սինգլը։ 17 տարեկանում նա դուրս շպրտվեց դպրոցից։
1LUR.AM
3 քննարկումներ
Suren