ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, October 14, 2011 11:29 - չքննարկված

Տերովին տերը տարավ, անտերին գելը:Լավ մտածիր երեխայից հրաժարվելուց առաջ:Թե չե գելից բացի Յոթը հատ միջազգային շակալ կա որոնք դիակի վրա քեֆ են անելու:


Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, Մասիսի նստավայրում այսօր` հոկտեմբերի 14-ին 10 տարվա ազատազրկման է դատապարտել Յանիս Սարկիսովին, ով մեղավոր է ճանաչվել գրեթե մեկ տարի առաջ սեփական կնոջը` 20-ամյա Զարուհի Պետրոսյանին դաժանաբար ծեծելու մեջ, որը հանգեցրել է վերջինիս մահվանը:

Դատաքննության ողջ ընթացքում վկաների մեծ մասը պնդել են, որ մանկատան սան Զարուհի Պետրոսյանը պարբերաբար ծեծի է ենթարկվել Յանիս Սարկիսովի եւ նրա մոր կողմից, իսկ դեպքի օրն էլ` սեպտեմբերի 30-ին նրան ծեծելով նետել են աստիճաններից:

2010-ի սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը, Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 3-ին մահացել էր:

Յանիս Սարկիսովին ձերբակալել էին եւ մեղադրանք առաջադրել 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով, իսկ նրա մորը ոչ միայն պատասխանատվության չէին ենթարկել, այլեւ Զարուհու փոքրիկ աղջնակին հանձնել էին տատի խնամակալությանը:

Սարկիսովը ողջ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չէր ճանաչել, ավելին, սանձարձակ վարք էր դրսեւորել դատարանի դահլիճում:

Տվյալ հոդվածով առավելագույն պատիժը սահմանվում է 10 տարի, եւ դատավորը Սարկիսովին դատապարտել է առավելագույն պատժին: Նա արդեն մեկ տարին անցկացրել է անազատության մեջ:

Հիշեցնենք, որ Զարուհու մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ («Կանանց իրավունքների կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «PINK Armenia»-ն, «Զանգակատունը» եւ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը) կողմից ստեղծվել է կոալիցիա, որի նպատակը այս դեպքին հասարակական հնչեղություն տալն է եւ քրեական արդար գործի ընթացքին հետամուտ լինելը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ