ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, October 13, 2011 2:16 - 1 քննարկում
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը հայերեն խոսում էր…
Apple-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը, ըստ Khabararmani.com արաբերեն կայքէջի, լավ տիրապետում էր հայերեն լեզվին:
Խորամուխ լինելով լեգենդար գիտնական-գյուտարարի կենսագրության մեջ, հիշյալ կայքէջը վկայակոչում է նրան որդեգրած հայ կնոջ՝ Կլեր Հակոբյանի կատարած մեծագույն դերը նրա կյանքում եւ ընդհանրապես նրա հանճարի ձեւավորման գործում:
Սթիվը բնավ չէր սիրում խոսել իր բիոլոգիական ծնողների մասին, փոխարենը գորովանքով ու երախտագիտությամբ էր արտահայտվում իրեն որդեգրած ծնողների ու հատկապես մոր մասին, որի հարազատ հոգածության ներքո հասակ էր առել ու կրթվել:
Թե որքանով է ստույգ հանճարեղ նորարարի հայերենի իմացության մասին այս տեղեկությունը, կպարզվի շուտով, երբ լույս կտեսնի նրա պաշտոնական եւ Apple-ի կողմից հավաստագրված կենսագրությունը, որի հեղինակն է CNN-ի նախկին գլխավոր տնօրեն եւ British Times-ի նախկին խմբագիր Ուոլտեր Իսաակսոնը: Գիրքը կոչվում է «iSteve: The Book of Jobs»:
1 քննարկում
sofia