ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, October 13, 2011 17:17 - 2 քննարկում
Խեղճ Ազնավուրը չգիտի, որ «գրին քարտ շահող» Հայաստանից փախչողների քանակը Վրաստանին գերազանցում են` 8, Ադրբեջանին` 16 և Ռուսաստանին 50 անգամ: Ահա ամենամեծ ԱՄՆ դեսպանության արժեքը:
ՀԱՅԱՍՏԱՆ
Տարածաշրջանում ամենաշատը «Գրին քարտ» շահում են հայաստանցիները
2013 թվականի «Գրին քարտի» խաղարկությունը մեկնարկել է մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 4-ին, եւ կշարունակվի մեկ ամիս՝ մինչեւ նոյեմբերի 5-ը։ Յուրաքանչյուր տարի այս ծրագրի շրջանակում խաղարկվում է մոտ 50 հազար արտոնագիր։
Խաղարկությունը, Միացյալ Նահանգների հյուպատոսի խոսքով, կազմակերպվում է առավելապես ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ ունեցող երկրների քաղաքացիների համար։ Ռոբերտ Ֆարքուհարի ներկայացմամբ, այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50 հազարը, իրավունք չունեն մասնակցել վիճակախաղին։
Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է հաղթողներին, որոնք իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ստանալ։ Խաղարկությանը մասնակցելու դիմումները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ընթացիկ վիճակախաղի մասնակիցներն իրենց կարգավիճակը կարող են ստուգել հաջորդ տարվա մայիսի 1-ից սկսած՝ այցելելով պետքարտուղարության համապատասխան կայքը։ Որեւէ մասնակցի շահելու վերաբերյալ էլեկտրոնային փոստով ծանուցում չի ուղարկվում։ – «Եթե այդպիսիք ստանաք, դա նշանակում է, որ հաղորդագրությունը պետքարտուղարությունից չէ եւ կեղծ է», – նախազգուշացրեց Ռոբերտ Ֆաքուարը։
Հյուպատոսը հատուկ ընդգծեց, որ Բազմազանության արտոնագրի խաղարկությունում հաղթելը դեռ չի երաշխավորում արտոնագրի ստացումը։ Հաղթողները պետք է հաղթահարեն նաեւ հարցազրույցի փուլը, որից հետո միայն արտոնագիր կստանան։
Ռոբերտ Ֆարքուարը պարզաբանեց նաեւ անցած տարվա խաղարկությանն առնչվող միջադեպը, երբ ծրագիրը շահած մի շարք մասնակիցներ ավելի ուշ պարզել էին, որ իրենց անունները բացակայում են հաղթողների ցուցակից։
«Դա իրոք ցավալի միջադեպ էր, 15 տարվա ընթացքում առաջին անգամ նման բան տեղի ունեցավ, ինչը պայմանավորված էր համակարգչային սխալով։ Այդ սխալը արագ շտկվեց եւ հիշյալ մասնակիցների համար կազմակերպվեց նոր խաղարկություն», – ասաց ԱՄՆ-ի հյուպատոս Ռոբերտ Ֆարքուարը։
2 քննարկումներ
Suren