ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, October 13, 2011 2:45 - 2 քննարկում

Արա՛, ամոթ ա, արա՛:

Արցախցիները էթնիկապես ամենազտարյուն հայերն են, որովհետև նրանք ոչ թաթար-մոնղոլ են տեսել, ոչ էլ արաբ. Համլետ Հարությունյան

15:08 • 13.10.11

«Առհասարակ, բոլոր երկրներում ընդդիմությունը ձնագնդի էֆեկտ ունի, բայց այսօրվա միտինգներին նայելով՝ ես հալոցք եմ տեսնում, որ ճշմարիտն ենք ասում, պետք չի մեզանից նեղանալ ու մեզ վատաբանել: Եթե ասում են՝ մենք կարող ենք արմատական բեկում մտցնել, եթե 500.000 մարդ բերենք, բայց դու էսօր տեսնում ես հազար մարդ , դա արդեն հալոցք է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Համլետ Հարությունյանը: Նրա համոզմամբ` ռադիկալիզմը Հայաստանում երբեք չի զարգացել ու չի բերել հաջողություն, քանի որ «հայ ազգը իր էթնոհոգեբանությամբ ռադիկալ չէ, այլ խաղաղասեր»:

ՀՀԿ-ականի համոզմամբ՝ այն ուժերը ընտրություններում կշահեն, որոնք միայնակ իրենց լիդերով կգնան ընտրության, այլ ոչ՝ դաշինքներով. միայն թույլ կուսակցություններն են միավորվում, ուժեղները դրա կարիքը չունեն:

Անդրադառնալով ՀԱԿ-ի` իշխանությունների հասցեին հնչեցրած որակավորումներին, Համլետ Հարությունյանն ասաց. «Ես չգիտեմ՝ այդ ինչ գենետիկական էքսպերտիզայի հիման վրա են ՀԱԿ որոշ ղեկավարներ մարդկանց անվանում մոնղոլ-թաթարներ, բայց այսօր պատմական զտարյուն հայի կերպարին ամենաշատը սազում են նրանք, ում այդ ահավոր բնութագրմանը փորձում են արժանացնել:

Արցախցիները էթնիկապես ամենազտարյուն հայերն են, որովհետև նրանք ոչ թաթար-մոնղոլ են տեսել, ոչ էլ արաբներ: Կարիք չկա այդ տերմինոլոգիան օգտագործել հայը հայի նկատմամբ, որովհետև եթե մենք շատ խորանանք, էնքան ասելու բան կլինի այդ բառերի հեղինակներին։ Ամոթ է, հայհոյախոսությունը քաղաքական կատեգորիա չէ»:

Tert.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ակսել Վարդանյան
Oct 13, 2011 11:35