Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, October 13, 2011 0:02 - 2 քննարկում
ՏԿ: Անզուգարան ՀԱԿ-ը քաքեց սեփական կոճերին:
Ինչո՞ւ տապալվեց ՀԱԿ–ի միջոցառումը
Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքի էներգետիկան և գլխաքանակային դեֆիցիտը ցույց տվեցին, որ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած թիմը վերջնականապես մարգինալացել է և պետք է փորձի ԱԺ առաջիկա ընտրություններում հաղթահարել պահանջվող նվազագույն տոկոսային շեմը, որպեսզի կարողանա 6-7-հոգանոց խմբակցություն ունենալ խորհրդարանում, ոչ ավելին։
Իսկ ինչո՞ւ այդպես եղավ, և ինչո՞ւ «ջրբաժանն» այդպես անփառունակ ավարտվեց։
Բանն այն է, որ այս տարվա փետրվար–մարտ ամիսներին, երբ կար բողոքական զանգվածների մոբիլիզացիա, և ՀԱԿ–ի հանրահավաքներին մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ, Տեր–Պետրոսյանն այդ ամենն օգտագործեց՝ Սերժ Սարգսյանի դիրքերի կայունության երաշխավորի դերը ստանձնելու և իր իսկ ձևակերպմամբ՝ իշխանությունների հետ քաղաքական գործարքի գնալու համար։
Այդ փուլում առաջ եկան ՀԱԿ–ի հայտնի երեք «պահանջները» (քաղբանտարկյալների ազատարձակում, Ազատության հրապարակի տրամադրում և «Մարտի 1»–ի գործի վերանայում), որոնց կատարումը հանրությանն էր ներկայացվում իբրև տերպետրոսյանական թիմի հզորության վկայություն, այնինչ պարզ էր, որ «պահանջները»բավարարվում էին, քանի որ դա ձեռնտու էր Ս. Սարգսյանին։
«Ջրբաժանը կա ու կա»,–հայտարարում էր Տեր–Պետրոսյանը՝ հիմնավորելու համար իր վարքագիծը և գործարքների գնալու պատրաստակամությունը։ Հետագա զարգացումները, սակայն, ցույց տվեցին՝ հանրահավաքի եկած մարդկանց ճնշող մեծամասնությունը հասկացել էր, որ ընդամենը որպես գործիք է օգտագործվում Տեր–Պետրոսյանիկողմից, հասկացել էր ու իր որոշումը կայացրել։
Մարդիկ տեսան, որ իրենց խնդիրները լուծելու համար ՀԱԿ հանրահավաքներին մասնակցելն անիմաստ է, քանզիՏեր–Պետրոսյանը որևէ հասարակական խնդիր չի լուծում, այլ առկա գլխաքանակն օգտագործում է իշխանության հետ կուլիսային ինչ–ինչ համաձայնությունների գալու և գյալաջի հիշեցնող «երկխոսություն» վարելու համար։
Եվ ահա, երբ Սերժ Սարգսյանը ստացավ այն, ինչ իրեն պետք էր (ԵԽԽՎ–ն իշխանությանը ձեռնտու բանաձև ընդունեց, իսկ երկրի ներսում էլ հեղափոխական ալիքը մարվեց), այլևս անիմաստ համարեց Տեր–Պետրոսյանի հետ սիլի–բիլի անելը։ Վերջինս փորձեց նախկինի պես ատամ ցույց տալ և գնաց «վա–բանկ», բայց դա արդեն որևէ արդյունք չտվեց։ Անգամ վասն «երկխոսության» վերականգնման շուրջօրյա հանրահավաքներն իշխանությանը չստիպեցին շարունակել ձևական այդ հանդիպումները։ Իշխանությունը նույնիսկ չբավարարեց Լևոն Տեր–Պետրոսյանի խնդրանքը՝ բացել զուգարանները, ինչով ապացուցվեց այն թեզը, ըստ որի՝ ՀԱԿ–ի «պահանջները»կատարվում էին ոչ թե այդ ուժի ճնշման, այլ իշխանության ցանկությամբ։ Դե, թող հիմա էլ ճնշեին ու ստանային բաց զուգարաններ, բա ինչու՞ չկարողացան։
Մի խոսքով, հասարակության աչքի առաջ գործարքների գնալը տվեց իր արդյունքը, և շուրջօրյաները վերածվեցին ՀԱԿ–ի մարգինալացման փաստը հրապարակայնորեն ֆիքսելու գործընթացի։ Եվ այդպես էլ պետք է լիներ։ Եթե դու մարդկանց ասում ես՝ եկեք հանրահավաքի, որպեսզի իշխանափոխություն անենք, բայց նրանց քանակությունն օգտագործում ես նույն այդ իշխանությանը համապատասխան ծառայություններ մատուցելու և «էջմիածնական միաբաններին» հատուկ դիվիդենտներ շահելու համար, ապա պատրաստ եղիր հասարակությունից ստանալ համարժեք պատասխան։
Ութօրյա միջոցառումները ցույց տվեցին, որ ՀԱԿ–ը ագրեսիվ փոքրամասնություն է, որի ներքին վարքուբարքը հիշեցնում է փակ սեկտա, և որի հետ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այլևս որևէ ընդհանուր եզր չունի, այլապես մարզերից դեպի մայրաքաղաք եկող ճանապարհները փակ լինելու պարագայում Երևանի բնակիչները կարող էին համալրել Ազատության հրապարակում ստեղծված վրանային քաղաքը, բայց այդպես չեղավ։ Առավելապես ընդդիմադիր տրամադրություններ ունեցող երևանցիներն այդպիսով իրենց վերաբերմունքը ցույց տվեցին «Եղիազար Այնթապցու» մոտ ծառայության անցած «միաբաններին»՝ չմասնակցելով շուրջօրյային ու բանի տեղ չդնելով«ընդդիմադիրներին»։ Տեր–Պետրոսյանին դրանից հետո այլ բան չէր մնում, քան ազդարարել միջոցառման ավարտը, ջղաձգորեն պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը և … գնալ տուն։
Ինչպես ասում են՝ «finita la comedia»։
2 քննարկումներ
Թամար Գրիգորյան1968 ՆՅ.