ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, October 12, 2011 12:23 - 3 քննարկում
Երբ հորիզոնում երևաց Առյուծը, ՀԱԿ-ի բարձրաթռիչ բազեները ծղրտացին ու ծրտեցին բարձրությունից վախեցող ղեկավարի թաքցրած ճաղատին… ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ
Ինչու՞ դադարեցվեցին ՀԱԿ-ի ակցիաները
2011-10-10 16:20:41
Եվ այսպես, անցած շաբաթ Տեր – Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի ակցիաներին «ժամանակավոր դադար է տրվում»:
«Փողոցի» արձագանքը, բնականաբար, բացասական էր, սակայն Տեր – Պետրոսյանն, այնուամենայնիվ, համոզեց ՀԱԿ-ի բազեական թեւին` դադարեցնել շուրջօրյա հանրահավաքն ու նստացույցը:
Պետք է նշել, որ դեռ սեպտեմբերի 30-ին ընդունած որոշումը այնքան էլ Տեր – Պետրոսյանի սրտով չէր, քանզի նա քաջ գիտակցում էր, որ դա «ֆալցստարտ է» լինելու գալիք «մեծ պայքարից» առաջ: ՀԱԿ-ի բազեականները պնդում էին ճիշտ հակառակը, ըստ նրանց, ՀԱԿ-ը նույնիսկ ուշացել է իր «վճռական գործողություններով»:
Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը իշխանությունները չփոխեցին, Տեր – Պետրոսյանին դժվար էր դիմադրել ՀԱԿ-ի բազեների պահանջներին: Այս ամենի մեջ նաեւ իր դերը խաղաց Քոչարյանի հարցազրույցը:
Տեր – Պետրոսյանը շատ լավ էր գիտակցում, որ շուրջօրյա այս հանրահավաքները որեւէ լուրջ ազդեցություն չէին կարող ունենալ իշխանություների վրա, սակայն ՀԱԿ-ի բազեական ճնշման տակ նա գնաց շուրջօրյա հանրահավաքների անցկացմանը, որն ի դեպ ցույց տվեց, որ ՀԱԿ-ի ազդեցությունը հասարակության մեջ այլեւսնախկինը չէ:
Թեեւ մարզերից ճանապարհները փակ էին, սակայն ամենագլխավորը այն էր, որ Երեւանը չարձագանքեց ՀԱԿ-ի ակցիային, որը անակնկալ էր ՀԱԿ-ի բազեական թեւի համար:
Ճիշտ է, Տեր – Պետրոսյանն իր ելույթում մեղքը գցեց իր նախկին կողմնակիցների վրա` Ժիրայր Սեֆիլյանի եւ Կարապետ Ռուբինյանի, սակայն պարզ էր, որ պրոբլեմը գտնվում էր այլ տիրույթում:
Այսպիսով, ՀԱԿ-ի ակցիաները ցույց տվեցին, որ այդ կառույցի ազդեցությունը երկրում զգալիորեն նվազել է: Շուրջօրյա հանրահավաքների շարունակումը էլ ավելի կարժեզրկեր ՀԱԿ-ին, եւ դա արդեն քաջ գիտակցեցին ոչ միայն Տեր – Պետրոսյանը, այլ նաեւ ՀԱԿ-ի բազեական թեւի մեծ մասը:
Այսպիսով, ճիշտ է, Տեր – Պետրոսյանին հաջողվեց ցույց տալ իր կողմնակիցների «բազեական» թեւին, որ «ամեն մի ռադիկալ քայլը» նպատակին չի ծառայում, սակայն դա կատարվեց ՀԱԿ-ի վարկանիշային ռեսուրսի հաշվին:
Այսինքն, իշխանությունները էլ ավելի կարող են կոշտացնել իրենց դիրքերը` ՀԱԿ-ի հետ հարաբերվելիս եւ ՀԱԿ-ին այս պարագայում ընտրության շատ տարբերակներ չի մնում:
Կամ գնալ ծայրահեղ քայլերի եւ էլ ավելի մարգինանալ, կամ էլ հույսը դնել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի վրա, որտեղ կարող է ուրվագծվել իշխանությունների հետ համագործակցության «նոր ճակատ»:
Արտակ Հակոբյան
3 քննարկումներ
sofia