Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, October 12, 2011 11:44 - 1 քննարկում
«Զարթնե՛ք, յոբդվայմադ, զարթնե՛ք…»
Հիշեցնենք, որ երեկ 2011թ. հոկտեմբերի 11-ին Դուբլինում Իռլանդիա-
Հայաստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։ Բազմաթիվ
ֆուտբոլային մեկնաբաններ ու ֆուտբոլասերներ խաղի մրցավարությունն
անարդար են համարում։
Հիշեցնենք նաև, որ 1915թ. ապրիլի 24-ից, սկսած Թուրքիայում
կատարված հայոց ցեղասպանության հաշիվն է երկու միլիոն ի վնաս հայերի:
Բազմաթիվ երկրներ և մեկնաբաններ անարդար են համարում համաշխարհային այս
ոճիրը արդեն մեկ դար և դրանից սայլը չի ճռռում: Բանաձևը նույնն է. Հայերը չպիտի կարողանան ապացուցել իրենց առավելությունները որպես հին,
ավանդությունները հարգող, կազմակերպված ազգ: Քանի որ կարող են խոչնդոտել
համաշխարհայնացմանը: Ազգային դրսևորումներ ցուցադրած և գունավոր
մարզիչներին փոխարինած հայ մարզչի ճանապարհը պետք է փակվեր:
Անկախացումից հետո առաջացած ազգային մնացորդային նկրտումների իսպառ
ոչնչացում նոր սերնդի գլխից, որն արդեն մասնակի մշակված է «կոկա-կոլայով»:
Իսպանացի խաղավարները կատարեցին նույն դերը, ինչպես երիթուրքերը,
ընդունելով եվրոպական պատվերը՝ ջնջել հայերին:
Այս պարագային մեղադրել իռլանդացի «խուժանին», ժողովրդին, մարզասերին
պարզապես ապուշություն է: Պատվիրատուն հայտնի է, կատարողը՝ նույնպես…
Հայոց ցեղասպանության մեջ մեղադրել «խուժանին», թուրք ու քուրդ ժողովրդին,
նույնպես չի կարելի. պատվիրատուն հայտնի է, կատարողը նույնպես…
Միայն պետք է այդ անասուն կազմակերպչին ու կատարողներին ասել.
«Զարթնե՛ք, յոբդվայմադ, զարթնե՛ք…»
ՍՈԿՐԱՏ
1 քննարկում
sofia