Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, October 6, 2011 3:00 - 3 քննարկում
Կարելի է արդյո՞ք անկուսակցական անհատի վարկանիշը համեմատել կուսակցության վարկանիշին: Պարզվում է Դեբիլ Ադիբեկյանը կարողանում է…
Ա. Ադիբեկյան. «Առաջիկա ընտրություններում Ռ. Քոչարյանի վարկանիշը ցածր կլինի»
12:59, 6 Հոկտեմբեր, 2011
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցության վարկանիշն ավելի բարձր է, քան Ռոբերտ Քոչարյանինը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով’ Ռ. Քոչարյանը ներկայիս քաղաքական դաշտում հետ է մնում Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից, Գագիկ Ծառուկյանից:
«Եթե նա որոշի նման ցածր վարկանիշով վերադառնալ եւ փորձել դրա հիման վրա ինչ-որ բան անել, բավականին դժվար կլինի: Եթե ՀՀԿ-ն նրան աջակցի, չի նշանակում, որ ՀՀԿ-ի վարկանիշը կանցնի Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց Ա. Ադիբեկյանը: Սոցիոլոգի համոզմամբ’ ընտրություններում կամ քաղաքական դաշտում բարձր տեղ գրավելու համար Ռոբերտ Քոչարյանը պետք է հենվի այնպիսի ուժերի վրա, ինչպիսիք են Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:
3 քննարկումներ
Menua