Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, October 5, 2011 11:44 - չքննարկված
Պարզվում է Նիկոլը ապօրինի ամուսնական կապի արդյո՞ւնք է, և հայրն էլ Լևոնն է՞…
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը օրերս հրավիրած մամլո ասուլիսին արեց քաղաքական հայտարարություններ, որոնք վերաբերում էին Նիկոլ Փաշինյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին:
Մասնավորապես, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր հանդիպմանը` նշեց. «ի՞մ հետ հանդիպի Նիկոլ Փաշինյանը… Չհավատաք , լավ էլի, էդքան միամիտ մի եղեք. Ես ըտենց բան չեմ իմացել, բայց ցանկացած ժամանակ պատրաստ եմ հանդիպել’ ցանկացած տեղ, ցանկացած ձևերով: Նիկոլը ի՞նչ, Նիկոլը իմ տրամաչափի չի , արի Նիկոլի վրա չֆիքսվենք: Այ իմ տրամաչափի իրա պապան ա’ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բայց ինքը եղել ա իմ երկրի առաջին նախագահը’ լավ, թե վատ: Եթե ինքը ինձ չբզբզի, ես իրա հետ գլուխ դնողը չեմ»:
Միևնույն ժամանակ ՀՀԿ պատգամավորն ընդգծեց, որ նա ՀԱԿ ներկայացուցիչների մեջ ունի ընկերներ. «Սակայն ցավում եմ, որ նրանք զոմբիացված են: Նրանք խաբված են. տեսնելով, թե ինչ է արել Լևոն Տեր-Պետրոսյանը` շարունակում են մնալ զոմբիացված վիճակում: Պարզ ասեմ, ես հիմա իմ ընկերների հետ շփում չունեմ, քանի որ նրանք կանգնում են Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին:», – հավելեց նա: