Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, October 4, 2011 22:46 - 2 քննարկում
Տագնապալից լուրեր “Պարերի հրապարակից”…
Շարունակական շուրջօրյա հանրահավաքների ռազմավարություն որդեգրած ՀԱԿ-ի առաջնորդը լուրջ տեխնիկական դժվարությունների առաջ է հայտնվել: Հիմնականում հաշվի չի առնված հուսահատ մասնակիցներին պայծառ ապագայի կարկատաններով անվերջ կերակրելուց առաջացած վտանգը: Արդեն երկրորդ օրը ստերով և ճոռոմաբանությամբ կերակրված հրապարակը փորլուծություն ունեցավ; Սեփական փորի գռմռոցները լևոնյան ճառմռոցների հետ փոխանակածները սարսափով նկատեցին, որ հեսա-հեսա … և զուգարանի կարիք ունեն: Բանուգործը թողած առաջին նախագահը ընդհատեց “ուտելու վնասների մասին” քաղաքական վերլուծությունը և ճեղքելով ղռղռացող ամբոխը մոտեցավ “Ազատության” հրապարակի սրճարաննեից մեկին և տնօրենից պահանջեց երկխոսություն սկսել իր հետ “Ժողովրդի փորը եռ է գալիս” թեմայով: Տնօրենը մի անգամից հասկացավ սրճարանի գլխին գալիք վտանգը և միակողմանի լկտի որոշում կայացրեց. “Էդ հեքիաթներդ քեզ պահի, դուք ուզում եք քաքմեջ անել իմ բիզնեսը” կոնտր ճառով: Առաջին նախագահը այդ չսպասվող դիմադրությունից հուսահատ մի հայացք նետեց թիկունքում հավաքված իր կողմնակիցների փորատանջ կեցվածքին և մտամոլոր վերադարձավ ելման դիրքերը; Նա իր կանգնաց տեղում մի լճակ նկատեց, բնազդաբար շոշափեց վաղուց չբացված տաբատի առաջնամասը, բայց իսկույն գլխի ընկավ. լճակը մնացել էր նախորդ ճառուկից` Նիկոլից:
Խորհրդականները և թիկնապահները տխուր աչքերով, ոտքերը իրար քսելով և ցատկոտելով արտահայտում էին բուռն միզելու անհագ ցանկություն: Դրությունը օրհասական էր դառնում, չորս տարվա մարնակրկիտ երկիրը քանդելու ծրագիրը հօդս էր ցնդում: Նա հիշեց, որ իրեն արտերկրից ղեկավարող խորհրդականն ասաց “Շարունակական ամենօրյա հանրահավաքները անպայման պետք է ուղեկցվեն հացադուլով և ջրադուլով”, կենտրոնը տեղեկացված էր զուգարանատերերի իշխանամետ տրամադրությամբ:
Նա դանդաղ հանդիսավորությամբ վեր բարձրացրեց ձախը, ամբոխի միզացանկությունը անհետացավ; Մոգական ուժով բոլորի մոտ մեզը քար կտրեց միզապարկերում: Խնդիրը համարելով կիսով չափ լուծված, նա սպառնալից հայտարարեց. “Այս պահից սկսած ՀԱԿ-ը առաջարկում է ՀՀԿ-ին կարճատև բանակցություններ` իշխանությունը ՀՀՇ-ին հանձնելու առաջարկությամբ: Հակառակ դեպքում ՀԱԿ-ը խոստանում է համաժողովրդական ուժգնությամբ քաքել ՀՀԿ-ի կոճերին”:
Լևոն, Լևոն, նվվաց հրապարակը միզապարկի ցավերից …
ԱՐՈՐԴԻ
2 քննարկումներ
david