Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, October 3, 2011 22:49 - 5 քննարկում
Արևածագից առաջ խավարն ու ցուրտը միանում են…
«ՀԻՄԱ»-ն «սկսելա» կամ խուճապ Քոչարյանի վերադարձից առաջ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը մեծ իրարանցում է առաջացրել հայաստանյան քաղաքական դաշտում։ Ակնհայտ է, որ թե´ իշխանական, թե´ կոնգրեսական թևում խուճապ է։ Դրա դրսևորումները, սակայն, տարբերվեցին միմյանցից։
Քաղաքական իր հիմնական թշնամուն չեզոքացնելու համար Սերժ Սարգսյանը գործի է դրել ու դնելու «նոր ու երիտասարդ հանրապետականների» իր ողջ ցուցակը։
Կոնգրեսական ճամբարում խուճապի լավագույն արտացոլանքը եղավ այսօրվա՝ սեպտեմբերի 30-ի հանրահավաքը։ ՀԱԿ-ը միանգամից հիշեց, որ «հիման սկսելա» և անցավ «լուրջ» և «սուր» գործողությունների՝ վրաններ խփեց Ազատության հրապարակում ու անցավ նստացույցի, ճիշտ է շատ զգույշ, կարգուկանոնը պահպանելով և երկխոսությունը վերսկսելու պատրաստաամութամբ։
Վերոնշյալ երկու թիմերը միմյանց գոյությունը պահպանելու համար արդեն վաղուց, եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակի համագործակցում են, բայց այժմ նրանց համագործակցության թիրախը շատ ավելի ակնհայտ է դառնում։ Այս պարագայում Սերժ Սարգսյանին հարկավոր է իր սցենարով շարժվող ու ընդդիմության դերը ստանձնած «ընդդիմություն», որը կպայքարի «համայն չարիքի» դեմ։ Սերժ Սարգսյանն էլ այս ամենի ֆոնին հանդես կգա, որպես ժողովրդավար ու կառուցողական իշխանության ղեկավար (երկխոսոթյունը մեկ շաբաթից միանշանակ կվերսկսի)։ Այսպիսով, Սերժ Սարգսանը կունենա իր թիկունքին կանգնած ընդդիմություն ու «հիմայի» չափաբաժինը ստացած (հետևաբար բավարարված) մարդկանց մեծ զանգված։
Իր ճամբարում Քոչարյանի դեմ պայքարելու համար Սերժ Սարգսյանն առաջ կքաշի տեղը տեղին պատրաստված երիտասարդ կադրերի՝ ազատվելով ՀՀԿ–ում քոչարյանական թևից։
Սա է նաև պատճառը, որ, երբ երիտասարդ հանրապետականների հարց ես ուղղում Ռ.Քոչարյանի հավանական վերադարձի մասին, անհոգ դեմք են ընդունում ու նշում, թե դա ուղղակի ոմանց ցանկությունն է։
ՀՀ երկրորդ նախագահն իր հարցազրույցով հասկացրեց, որ դա ոմանց ցանկությունը չէ։ Նա նաև նշեց այն գործոնները, որոնք կդրդեն իրեն վերադառնալ հրապարակային քաղաքականություն՝ երկրի տնտեսական վիճակի, մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավվման բացակայությունը, որպես հետևանք` փակուղային
տրամադրությունների և արտագաղթի աճը,
հասարակության տարբեր շերտերի կողմից իր` մեծ քաղաքականություն վերադառնալու պահանջարկը և իր ներքին համոզվածությունն առ այն, որ ինքը կարող է արմատական ձևով բարելավել իրավիճակը։
Այն, որ երկրի տնտեսական վիճակն ու ժողովրդի «բարեկեցության» ցուցանիշներն անընդհատ անկում են ապրում, փաստ է, ինչպես դրանց հետևանքով օրեցօր աճող արտագաղթի ցուցանիշները։ Երկրորդ, չնայած որոշների պնդումներին, Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն ակնհայտորեն ցածր չէ, ինչն էլ լավագույնս ապացուցվում է առաջացած խուճապը։ Այս համատեքստում մի քանի ամիս անց ականատես կլինենք նաև այլ ապացույցների՝ հանձինս քաղաքական վերադասավորումների ու գործընթացների։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի համոզվածությանը՝ կարո՞ղ է ինքն արմատապես ինչ–որ բան փոխել, թե՞ ոչ, կարող ենք ասել, որ հարցազրույցը վկայում է, որ կարող է, այլապես ժամանակից առաջ ընկնելու կարիք չէր լինի։
Հետևաբար, Ռոբերտ Քորչարյանի վերադարձի համար իր իսկ կողմից նախանշված երեք գործոններն էլ առկա են։
5 քննարկումներ
Gagik