ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, October 3, 2011 10:10 - չքննարկված

Արցախի Տիգրանակերտի տարածքում հնագետները գտել են գունավոր ապակու արհեստանոցի հետքեր

Երեւան: Մեդիամաքս: Արցախի Տիգրանակերտի տարածքում իրականացված պեղումների ընթացքում հնագետներն այս տարի գտել են գունավոր ապակու արհեստանոցի հետքեր:

Մեդիամաքս-ի հետ զրույցում Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանն ասել է, որ այս տարի պեղումներն իրականացվել են 60 օր` հունիսից-օգոստոս ընկած ժամանակահատվածում:

Պեղումների համար կարեւորագույն տարածքներից է բազիլիկ եկեղեցու շրջակայքը: Համլետ Պետրոսյանը պատմել է, որ եկեղեցու կենտրոնական հատվածում հայտնաբերվել են միջնադարյան տարբեր արհեստանոցների հետքեր: “Այս տարի մենք գտել ենք արորի խոփի երկաթե առաջամասը: Առաջին կտորը գտել էինք երեք տարի առաջ”,- ասել է նա` նշելով, որ տարբեր աղբյուրներում Տիգրանակերտը հիշատակվում է որպես բերքառատ տարածք:

Հնագետները հայտնաբերել են նաեւ գունավոր ապակու արհեստանոցի հետքեր: Այս տարի պեղվել է ապակու մեծ հավաքածու: “Զարմացնում է ապարանջանների քանակը: Հայտնաբերել ենք 30-40 ապարանջանների բեկորներ”,- ասել է Համլետ Պետրոսյանը:

Արշավախմբի ղեկավարը նշում է, որ տարբեր է ոչ միայն ապարանջանների պատրաստման տեխնոլոգիան, այլեւ տեսքը ու օգտագործված ապակու գույները:

Բացի այդ, պեղումների արդյունքում հայտնաբերել են մոզաիկ ապակու բեկորներ: Համլետ Պետրոսյանը նշում է, որ ապարանջանների մեծ մասը 12-13-րդ դարերին է վերաբերում. այդ ժամանակաշրջանում ապարանջանները բավականին տարածված էին:

Տիգրանակերտի տարածքում հնագետները գտել են նաեւ ջնարակապատ խեցեղենի մեծ հավաքածու` տարբեր բույսերի ու թռչունների պատկերներ:

“Գունավոր ապակին եւ հատկապես ջնարակապատ խեցեղենը համարվում են քաղաքային մշակույթ: Մենք կարող ենք պնդել, որ մինչեւ մոնղոլների հարձակումը Տիգրանակերտը մեծ քաղաք է եղել”,- ասել է հնագետը:

Հայ հնագետները փորձում են հիմնավորել այն վարկածը, որ արաբական աղբյուրներում Տիգրանակերտը հայտնի է եղել որպես “Հունան” կամ հունական քաղաք: Տիգրան Մեծը իր հիմնած բոլոր քաղաքների կառուցման համար հրավիրում էր տարբեր արհեստավորներ ասիական փոքր կենտրոններից: “Ակնհայտ է, որ քաղաքները պետք է ունենային հունական տարր: Դրա վառ վկայությունն այն է, որ Տիգրանակերտի մոտակայքում գտնվող ժայռափոր համալիրներում վաղ քրիստոնեական խաչեր կան` հունարեն արձանագրություններով: Զարմանալին այն է, որ հայերեն արձանագրությունների կողքին կան նաեւ հունարենները”,- պարզաբանել է նա:

Համլետ Պետրոսյանը նշում է, որ Տիգրանակերտը մեծ աղբյուրների հարեւանությամբ է տեղակայված: Հենց այդ աղբյուրների պատճառով քաղաքը թեք լանջի վրա է կառուցվել: Այս տարի պեղումներն իրականացվել են նաեւ այդ աղբյուրների տարածքում: Արդյունքները վկայում են, որ այդ աղբյուրներն օգտագործվել են դեռ Տիգրանի ժամանակ: “Պեղել ենք ջրավազան: Հույս ունեմ, որ այն կվերականգնվի, սա կարեւոր է, քանի որ պատմական միջավայր է ստեղծում”,- ասել է Համլետ Պետրոսյանը:

Տիգրանակերտի տարածքում պեղումները շարունակվում են արդեն 6-րդ տարին: Այս պահին պեղված է քաղաքի տարածքի ընդամենը 7-8%-ը:

Հոդվածը պատրաստեց Էլեոնորա Արարատյանը



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ