Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, September 30, 2011 0:29 - չքննարկված

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՒ ՆԵՐԿԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ, ՊԱՐՈՆԱՅՔ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՒ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ:

Հարգելի պրն. Ռոբերտ Քոչարյան:
2000թվին,երբ Հիսուս Քրիստոսի ծննդյան կապակացությամբ գտնվում էիք Իսրայելում, Երկրի Նախագահ Վայցմանի հրավերով, Ձեր տիկնոջ,տկն.Բելլա Քոչարյանի հետ հյուրընկալվեցիք նրա կողմից Ձեր պատվին տրված ընդունելություն ճաշկերույթին՝ Երուսաղեմում,նրա իսկ նստավայրում:Նախագահ Վայցմանի աշխատակազմի կողմից, որպես Իսրայելցի կոմպոզիտոր հրավիրված էի նաեւ ես:Ընդունելության ավարտին, պրն.Վայցմանի ներկայությամբ ես մոտեցա Ձեզ եւ Ձեր հարգարժան տիկնոջը,եւ փոխա նակեցինք մի քանի բառեր…
Հույսով եմ հիշեցիք:
Հարգելի պրն.Սերժ Սարգսյան:
2005 թվի մայիս ամսին Երուսաղեմի Պատրիարքարանի Ժառանգավորած վարժարանի դահլիճում Դուք,առձեռն ինձ հանձնեցիք ՀՀ Հատուկ կեցության,տաս տարվա իրավուն քով անձնագիր,որի համար մինչ այսօր շոյված եմ:Հանդիսավոր մասից հետո մոտ 15-20 րոպե Ձեզ հետ,ինձ համար,հաճելի զրույց ունեցանք(խոսում էինք Ղարաբաղից,Հայաս
տանից,(«մի քիչ էլ ինձանից»):
Հույսով եմ Դուք նույնպես հիշում եք ինձ,նամանավանդ՝
Այդ ժամանակներում(մայիս ամսին)ես ,Իսրայելի Երաժշտական Կենտրոն,հրատարակ ման համար, արդեն հանձնել էի Հայոց Ցեղասպանության 90 ամյա տարելիցին, Ֆրանց Վերֆելի եւ ծնողներիս հիշատակին նվիրված,Փողի եւ Նվագախմբի համար հեղինակածս «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»Կոնցերտ Պոեմի Պարտիտուրը:Այն լույս տեսավ հունիսին:Եւ ի երախ տագիտություն Ձեզնից ստացած Անձնագրի,նաեւ լավ հիշողություններ պրն.
Ռոբերտ Քոչարյանից,21.06.05-ին,պատվիրված փոստով՝ RR 922634954 IL,Ձեր անունով, ուղարկեցի Հայաստան Պարտիտուրի երկու օրինակ ՝ մակագրությամբ,Ձեզ եւ պրն. Քոչարյանին:Չստացա եւ ոչ մի պատասխան:Հպանցիկ ասեմ,որ Իսրայելում ոչ մի նամակ կամ դիմում անպատասխան չի մնում,տեւում է ամենաշատը երկու շաբաթ:Նույնպես հպանցիկ` 07.12.08-ին,պատվիրված փոստով՝ RR347437741I L ուղարկել եմ Ձեզ Իսրայե լում լույս տեսած,«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ»խորագրով «Հինգ ռազմահայրենասիրական քայլեր գեր«ի Փողայի նվագախմբի համար իմ հեղինակած Պարտիտուրը:Նորից լռություն…
ՀՀ հարգելի ներկա եւ նախկին Նախագահներ:
Չեմ թաքցնում,որ Պարտիտուրներս Ձեզ նվիրելը բարոյական նպատակով հանդերձ, «գաղտնի»հույս կար,որ կատարման համար կստանամ Ձեր առաջարկությունը, հորդո րանքն ու միջնորդությունը համապատասխան մարմիններին,անշուշտ,առաջին հերթին՝ Մշակույթի նախարարություն(Մն)…………..
Հարգելի պրն Ռ.Քոչարյան:
Վերջերս բարեկամիցս լուր ստացա,որ Երեւան,Հանրային Գրադարանում տեսել է իմ «ՍԻՓԱՆ ՔԱՋԵՐ»Պարտիտուրը:(Ասեմ որ, նույն Պարտիտուրի մեկ օրինակ գտնվում է Ավստրիայի Ազգային Գրադարանում,այնտեղ,ուր կա նաեւ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»վեպի ձեռագիրը:Ունեմ պաշտոնական շնորհակալական նամակ:Հպարտ եմ:Ինչեւէ:)Ուրախացա,բայց եւ զարմացա: Կապվեցի Հանրայինի երաժշտական բաժնի հետ:Հաստատեցին եւ տեղեկացրին՝ «ՍԻՓԱՆ ՔԱՋԵՐ»,իմ, Ռոբերտ Քոչարյանին նվիրու մի մակագրությամբՊարտիտուրը Հանրայինին է նվիրված պրն.Քոչարյանի աշխատա կազմի կողմից՝ նրա(ՌՔ)Նախագահական ժամկետի ավարտից հետո:
Հարգելի պրն Քոչարյան:Ես շատ զգացված եմ,որ Ձեր շնորհիվ Պարտիտուրս «անմահա ցել»է,դարձել ժողովրդի սեփականություն,բայց ավելի երախտապարտ կլինեի,եթե Ձեր օրոք,Ձեր աշխատակազմից«մեկը»,թեկուզ եւ Ձեր թելադրանքով հետեւեր, հորդորեր, միջամտեր ստեղծագործությանս կատարմանը,քանզի այն,Ցեղասպանությունը, միայն իմը չէր:Եւ գուցե ես այսօր, դեմհանդիման,միայնակ,չէի կանգնի Մշակույթի նախարարու թյան օլիգարխիկ, բետոնե հաստ պատի դեմ:Ցավում եմ…
ՀՀ Նախագահ, հարգելի պրն Սերժ Սարգսյան.
15.04.06-ին «Առավոտ»թերթում ՀՊՖՆ Տնօրեն Ռ.Սիրունյանը հայտարարեց,որ Մն. է դի մել ԱԳ. նախարարությունը՝ Նուբար Ասլանյանի «Սիփանա քաջեր» ստեղծագործության կատարման հարցով եւ որ այն կկատարվի հաջորդ տարում:Այդ նույն հարցով ՀՊՖՆ-ին դիմեց նաեւ Կոմպոզիտորների միութ յունն(ԿՄ)ու Մն-ը:Իմ պարտիտուրը կարդալուց եւ մեխանիկական ձայնագրությունը (համակարգչից) լսելուց հետո, կատարման հորդորան քով դիրիժոր Էդ.Թոփչյանին էր դիմել նաեւ Էդվարդ Միրզոյանը:Կատարումը,ըստ իմ, ՀՊՖՆ ից ստացված պաշտոնական նամակի,նշանակված էր 15.06.07-ին:Հայաստանյան շատ թերթերում եւ իմ անձնական կայքում տեղակայված են բողոքի իմ բոլոր նամակ հոդ վածները առ այն,թե ինչպես միահեծան Էդ.Թոփչյանն ,առանց ինձ ու մենակատար որդուս լուր տալու լուծարեց ստեղծագործությանս կատարումը,եւ նույն,15.06.07 օրվա վրա հրավի րել էր ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից Ա.Տրեգերին եւ Վ.Մարտիրոսյանին:Իմ բողոքի նամակները ուղղված Թոփչյանին,իսկ ամենակարեւորը, Մն. նախարար Հ.Պողոսյանին՝ կոպեկ չարժե ցան,բացի «հպարտ» լռությունից: Այդ օրվանից դարձել եմ «նամակներ գրող»,մինչ… այսօր:
Հարգելի պրն Սարգսյան.
Կատարվածի առթիվ,դեռ Ձեր վարչապետ եղած ժամանակ,22.07.07-ին Ձեզ բողոքի նա մակ էի հղել: Հետո, որպես ՀՀ Նախագահի,հետո՝ այստեղ,այնտեղ,«սրան, նրան»(վարչա պետ,Սփյուռքի նախարարություն,Մն,Ցեղասպանության թանգարան….):Բոլորը լուռ են: Իսկ տիկին Հրանուշ Հակոբյանի ուժը պարզապես անզօր գտնվեց Մն-ի դեմ…
Հարգարժան պրն. Նախագահ.
Ես շատ կուզեմ հուսալ,որ,«Արի տուն»,«Հայաստանը դու ես» եւ այլ նմանատիպ սրտա ճմլիկ կոչերը ինձ էլ են վերաբերվում,թե չէ,մեղա քեզ մեղա, պիտի մտածեմ,որ թուրքն ինձնով ավելի է հետաքրքրվում ,քան Հայաստանում:(Իմ կայքում կա ազերիների արձա գանքը(10.03.07 Day.az)Հրանտ Դինքի կնոջը,Ռաքելին,Իսրայելում լույս տեսած,իմ, Հրանտ Դինքին նվիրված«Պոեմ Էլեգիայի» պարտիտուրի հանձնման մասին,որի վրա գրված է «Հայոց Ցեղասպանության զոհ Հրանտ Դինքի հիշատակին»:Սա թուրքն է գրում:Կրկնում եմ,սա լույս է տեսել Իսրայելում,երեւի գուցե այն պատճառով,որ այնտեղ «խառը» չէ ՀՀ Մն-յան մատը…:Իսկ Արցախի անկախության 20 ամյա տարելիցից ուղիղ 19 ամիս առաջ Հովհաննես Չեքիջյանին հանձնած Երգչախմբի եւ նվագախմբի համար հեղինակածս «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ»Պոեմի կատարումը նույնպես տապալվեց Մն-յան «թեթեւ ձեռքով»: Նյութը յուրացնելուց հետո զանգահարեց ինձ Մաեստրոն եւ խնդրեց,որ կատարման հա մար ես(ԵՍ!)գտնեմ նվագախումբ եւ դահլիճ:Խեղճ Մն… :Իսկ թուրքից ի՞նչ ջանասիրութ յամբ ու մոլեռանդորեն են պահանջում Ցեղասպանության ընդունում,ազերիներից էլ՝ Ղարաբաղ…Ջիվանին կասեր՝ խելքի աշեցեք…
Հարգելի պարոնայք Ս.Սարգսյան եւ Ռ.Քոչարյան:
Պատմելու բան շատ ունեմ:Երեւի մեկ անգամ էլ կգաք Իսրայել:Ներող եղեք սիրտս բացելու եւ Ձեզ ժամավճար անելուս համար:
Հարգանքներով Հայաստանի եւ Իսրայելի ԿՄ անդամ Նուբար Ասլանյան:Հայֆա,Իսրայել:
28.09.11:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ